1. Կարդալ տեղեկություններ Զահրատի մասին։

Զահրատը ծնվել է 1924թ. մայիսի 10-ին Կոստանդնուպոլսի Նշանթաշ թաղամասում։ 3 տարեկան էր, երբ մեռնում է հայրը, իսկ քսանամյա մայրը կրկին ամուսնանում է։ Նրան խնամել է մորական պապը` Հաճի Լևոնը[2]։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։

1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեասյանի հետ։

Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը» (1960), «Գունաւոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծութիւններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։

Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն։

2. Ընտրել Զահրատի բանաստեղծություններից մեկը, գրավոր ներկայացնել , թե բանաստեղծությունն ինչ բովանդակություն ունի, ասելիքը որն է։

Կաղանդի ծառ մը

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

Բառարա

Բառարան

Կաղանդի ծառ֊տոնածառ,

Շտկել֊զարդարել,

Պատրանք֊երազ, երազանք։

Զահրատը ներկայացնում է թե ինչպես է պետք տոնալառը զարդերալ, և ինչ է պետք տոնածառը զարդարելու համար։ Սկբում նա ասում է, որ օետք է երկու բան տոնածառ և խաղալիքներ, հետո ասում է, որ պետք է երեք բան տոնածառ, խաղալիքներ և հավատք, հետո որոշում է, որ պետք է միայն մեկ բան` բարի խաբկանք, և վերջում նա որոշում է, որ միակ բանը որ պետք է դա երազանքն է։ Ընդհանուր որոշվում է, որ միակ բանը ինչ պետք է դա երազանքն է, քանի֊որ եթե մարդը երազանք չունենա, նրա կյանքը անիմաստ կլինի։

You are currently viewing Զահրատ