1. Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):

Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը: Ներգործական
Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից: Կրավորական


Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան: Ներգործական
Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից: Կրավորական


Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը: Ներգործական
Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել: Կրավորական

Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը:

Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիներից:


Դահլիճը լավ կահավորել էին:

Դահլիճը լավ կահավորվել է:


Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել:

Շատ մշակութային արժեքներ են ստեղծվել մեր ժողովրդի կողմից:

2. Տրված բայերը դարձրու կրավորական: Ինչի՞ օգնությամբ դարձրիր:

Օրինակ`

գտնել — գտնվել, նետել — նետվել:

Գրել-գրվել, գրավել-գրավվել, ծեծել-ծեծվել, թրջել-թրջվել, թխել-, տաշել-տաշվել, վրդովել-վրդովվել, կապել-կապվել, սպանել-սպանվել, նկարել-նկարվել, կեղտոտել-կեղտոտվել:

3.Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:

Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին:
Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:


Այս նկարը պատին պապս է ամրացրել:

Պատին այս նկարը ամրացվել է պապուցս:


Այս գիրքը նաև ընկերս է կարդացել:

Նաև այս գիրքը կարդացվել է ընկերոջիցս:


Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:

Ոտքերը թրջվել էին առավոտյան ցողից:


Տերը շանը կապել էր ծառից:


Տարբեր մարդիկ տարբեր ձեով էին պատմում առավոտվա դեպքը:
Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:
Տղային միշտ նույն երազն էր կախարդում:
Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը:
Շինարարությունն ավարտին հասցրին:

4. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական և պատասխանի՛ր հարցերին:

Մի ձեռնարկատեր հասարակությանը զվարճացնելու համար կառուցել էր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել:

Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգելը մենք չեն նկատում:
Քամին սկզբում քշեց թեթև, թույլ ամրացրած տանիքները:
 Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը:
Մրջյունները ծածկել էին սեղանը:
Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրը փրկեց հիվանդին: Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական:
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում կրավորական նախադասության ենթակա:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Նախադասությունները դարձրո՛ւ ներգործական:

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
Արտերը խանձվել էին բարկ արևից:
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից: Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:
Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
Ընկերս համերգի է հրավիրված:

2. Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:

Օրինակ`

փնտրել — փնտրվել:

Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սարսռալ, հաչել, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:

Բայեր, որոնք դառնում են կրավորականԱրդեն կրավորական դարձած բայեր
ՎազելՎազվզել
ՑրելՑրվել
ԿոտրելԿոտրվել
ԹրջելՈրջվել
ՀեռացնելՀեռացվել
ՀնարելՀնարվել
ՆերելՆերվել
ԹխելԹխվել
ՄաքրելՄաքրվել
ՍրբելՍրբվել
ԿարելԿարվել
ՀավաքելՀավաքվել
ՍիրելՍիրվել
ՀուզելՀուզվել

3. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ներգործական և պատասխանի՛ր հարցերին:

Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:
Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:
Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով: Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:
Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում են մագնիսով:
Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական (ընդգծված է):
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում ներգործական նախադասության ենթակա:

You are currently viewing Գործնական քերականություն