Այս կիսամյակը իմ համար շատ երկար էր, բայց նաև հետաքրքիր: Կային թեմաներ որոնք ես միանգամից չէի հասկանում, բայց նաև կային, որ շատ հեշտ էին: Նաև այս տարի ես շարունակում էի իմ անհատական նախագիծը՝ գրքերի վերլուծությունը: Անհատական նախագիծը ես համարում եմ հաջողված նախագիծ, քանի-որ դրա ժամանակ ես, ինչպես կարդում էի, այնպես էլ գրում էի: Այս չորս ամսվա ընթացքում ես վերջացրել եմ երկու գիրք, և սկսել եմ երկու գիրք: Առաջին գիրքը դա «Сумерки» գիրքն է, ես այն սկսել եմ կարդալ օգոստոսի վերջերին, և վերջացրել եմ սեպտեմբերին: Դրանից հետո ես սկսեցի կարդալ «Новолуние» գիրքը, և այն վերջացրեցի նոյեմբերին: Իսկ հիմա ես կարդում եմ «Աննան կանաչ կտուրներից» գիրքը:Բոլորն էլ շատ հետաքրքիր էին, բայց իմ դուրը ամենաշատը եկել ք «Сумерки» գիրքը: Այս չորս ամսվա ընթացքում մենք գրականությունից ուսումանսիրել ենք տարբեր գրողների, և անցյալ տարվա համեմատ արդեն ուսումնասիրել ենք ավելի երկար ստեղծագործություններ: Իսկ հայոց լեզվից զշխատել ենք խոսքի մասերի հետ:

You are currently viewing Մայրենիի ամփոփում