Այսօր մենք մեր ջոկատով գնացել էինք սահադաշտ: Ես մեկ տարի զբաղվել եմ գեղասահքով, և այդ պատճառով կարողանում եմ լավ չմուշկներ քշել, բայց իմ ընկերուհիները այդքան լավ չեն քշում: Իսկ Եվան ընդհանրապես չգիտեր, և ես նրան փորձում էի սովորացնել, և մինչև ժամանակի վերջանալը նա կարողացավ գոնե մի քիչ առանց օգնությամբ քշել: Եվ քանի դեռ նա հանգստանում էր, ես փորձում էի վերհիշել իմ անցած շարժումներից, ստացվում էր ոչ ամեն ինչ, բայց իմ կարծիքով բավականին լավ: Սահադաշտից հետո ես իմ ընկերուհիների հետ գնացի մեր տուն, և մենք թխեցինք թխվածքաբլիթներ, վղավա թեյխմության համար: Սահադաշտ մենք գնում էինք ոտքով, ինչը իմ կարծիքով ավելի հետաքրքիր էր: Բայց ես երևի սահադաշտում մրսել էի և հիվանդացել եմ:
- Post published:9 Հունվարի, 2025
- Post category:Այլ / Ձմեռային ճամբար / Ճամբար / Նախագծեր / սահադաշտ
