Այսօր առաջին ժամին մենք ջոկատով քննարկուպ էինք պլանները, թե երբ ուր ենք գնալու, օրինակ ամսի քսանմեկին գնալու ենք «Մոխրոտ» թատրոնը նայելու, կամ վաղը գնալու ենք «Կինո Հայաստան» «Նոր տարվա կինոն» նայելու: Երկրորդ ժամի համար մենք սարքել էինք վիկտորինա կրթահամալիրի մասին: Ամբողջ դասը մենք անցկացնում էինք դա, և հաղթեց «Մի քանի հոգի» թիմը: Երրորդ ժամի համար մեր մոտ դրված էր ինժիներակամ-տեխնիկական, այնտեղ մենք սարքում էինք մեդալներ բառքամոցի մրցույթի համար, բայց քանի դեռ նրանք տպվում էին, չորրորդ ժամը արդեն սկսել էր, այն բասկետբոլ էր, բայց ինձ և ևս մի քանի հոգու ասեցին մնանք որ մեդալները տանենք, երբ վերջանան տպվելը: Մեդալները վերջացան այն ժամանակ երբ չորրորդ դասի վերջին մնացել էր ընդհամենը տասնհինգ րոպե, բայց մենք գնացինք: Հինգերորդ ժամի ընթացքում մենք խաղում էինք մաֆիա, բայց միաֆիայի անդամներից մեկը ընդհանրապես չէր կրակում, և այդ պատճառով խաղը դադարեցվեց:
- Post published:14 Հունվարի, 2025
- Post category:Այլ / Ձմեռային ճամբար / Ճամբար / Նախագծեր
