Ամսի 23 մենք մեր ջոկատով գնացել էինք գյումրի եռօրյա ճամփորդության: Մինչ գյումրի հասնելը մենք ունեցել ենք տարբեր կանգառներ եկեղեցիների մոտ, այնտեղ մենք իմացանք տարբեր փաստեր դրանց մասին: Մենք մնում էին Ֆանտան հյուրատանը: Մեր սենյակը երեք տեղանոց էր, և այնտեղ ես մնում էի իմ ընկերուհիների հետ: Իրերը դասավորելուց և հարմարվելուց հետո մենք բոլորով գնացին մարզային դպրոց, և տղաները խաղում էին բասկետբոլ այդտեղի սովորողների հետ: 34:07 մեր թիմը պարտվեց, մնացած ամբողջ օրը անցկացրել ենք հյուրատանը: Երկրորդ օրը մենք նախաճաշից հետո գնացինք Ձիթողցյանների թանգարան, Մերկուրովի թանգարան, և հետո էլ Վարդանանց հրապարակ, որտեղից էլ այցելեցինք ևս մի քանի եկեղեցի, լսելով նրանց պատմությունները, եկեղեցիներից հետո մենք գնացինք «Պոնչիկ Մոնչիկ», իսկ հետո արդեն հյուրատուն: Երրորդ օրվա սկզբիվ մենք մեր իրերն էինք հավաքում, և առավոտյան հյուրատնից դուրս եկանք, ճանապարհին մենք մտանք մի եկեղեցի, և մի տաճար: Եվ հետո գնացինք Երևան:

You are currently viewing Գյումրի