1. Առանձնացրո’ւ գոյականները, ածականները, բայերը և գրի՛ր դրանց առանձնահատկությունները։ Մյուս խոսքի մասերն ուղղակի նշել։
Ձին լայն մարմնով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները:
Ձին-գոյական, հասարակ, իրանիշ, թանձրացական, եզակի, ուղղական հոլով, «ու» արտաքին հոլովում, որոշյալ առում:
Լայն-ածական, որակական, դրական աստիճան:
Մարմնով-գոյական, հասարակ, իրանիշ, թանձրացական, եզակի, գործիական հոլով, «ի» արտաքին հոլովում, անորոշ առում:
Ճեղքում էր-բայ, անկատար անցյալ, դիմավոր, սահմանական, եզակի, երրորդ դեմք, ներգործական:
Լեռնային-ածական, հարաբերական, ածանցավոր:
Օդի-գոյական, հասարակ, իրանիշ, վերացական, եզակի, սեռական հոլով, «ի» արտաքին հոլովում, անորոշ առում:
Սառն-ածական, որակական, դրական աստիճան:
Ալիքները-գոյական, հասարակ, իրանիշ, թանձրացական, հոգնակի, հայցական հոլով, «ի» արտաքին հոլովում, որոշյալ առում:
2. Բայերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր: Տրված են բայեր, բաժանի՛ր խմբերի: Թարմացնել, խմել, կռվել, վախեցնել, ներկոտել, խաղացնել, երգել, փախչել:
Պարզ-խմել, կռվել, երգել
Ածանցավոր -թարմացնել, վախեցնել, ներկոտել, խաղացնել, փախչել: