Քաղաքի փողոցները լցված էին մարդկանցով, ովքեր զբաղված էին իրենց գործերով: Եղանակը շատ մեղմ էր, իսկ օրվա վերջին լույսը մի պահ ցերեկ էր հիշեցնում: Մի տղա արագ քայլում էր, կարծես ոչինչ չէր նկատում։ Նրա դեմքին արտահայտություն չկար, միայն մի փոքր հոգնածություն էր երևում: Նա դեռ նոր էր վերադարձել երկար ճանապարհորդությունից, և դեռ չկարողանալով տեղավորվել իր նոր իրականությունում, զգում էր տարօրինակ մի բան՝ բաժանում այս քաղաքի ու իր անցյալի միջև։ Նրա աչքերը կիսով չափ բաց էին, բայց մի քանի քայլից հետո սկսեցին երևալ իր հիշողությունները, նա հիշեց նախկին ընկերներին, խաղերի միջանցքները, բակերը։ Բայց թե ինչու է նա դեռ այստեղ, նա չի հասսկանում։ Քաղաքը շրջապատված էր լուսավոր տեղերով ու բարձրահարկ շենքերով, իսկ մարդիկ անցնում էին իր կողքով՝ առանց դադարելու։ Տղան բարձրացավ մի բլուր, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը։ Նա հանգիստ նայում էր այդ տեսարանին։ Հիշողությունները նորից վերադարձան իր մտքերին: Մի պահ ամեն ինչ կարծես կանգ առավ, մթնեց ու լռեց։ Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները: Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:
- Post published:6 Փետրվարի, 2025
- Post category:Դասեր / Հայոց լեզու 8
