Քանի որ այսօր Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է, և նա եղել է առաջին բառարանի գրողներից մեկը, մենք՝ սեբաստացիներով ստեղ՜ում ենք մեր բառարանը: Եվ ես կստեղծեմ իմ անհատական բառարանը, որտեղ կգրեմ իմ շատ օգտագործվող բառերը:

Shut up-ասում եմ, երբ որ իմ հատ անում են այն ինչ իմ դուրը չի գալիս, օրինակ՝ խուտուտ տալիս, կամ քսան անգամ նույնը բանը կրկնում են: Ասում եմ հիմնականում ընկերուհիներիս և եղբայրներիս:

Չիդեմ-ասում եմ «չգիտեմ» բառի փոխարեն, ինքն իրեն է ստացվում այդպես խոսալը:

Վայ-միշտ էլ ասում եմ, ամեն տեղ, ցանկացած իրավիճակում:

Վատ ե՞ս-ասում եմ երբ դիմացինս ինձ համար տարօրինակ բան է անում կամ ասում:

Գժվա՞ր-ինձ ավելի մտերիմ մարդկանց եմ ասում, երբ իմ կարծիքով տարօրինակ բան են անում կամ ասում:

Ուրեմն-ես շատ պատմություններ ունեմ, և հիմնականում բոլորը պատմում եմ ընկերուհիներիս, և շատ եմ օգտագործում այս բառը:

Ուրիշ շատ օգտագործվող արտահայտություններ չհիշեցի:

You are currently viewing Բառարանային ֆլեշմոբ