ա. Ներկայացրո՛ւ։ Ինչո՞վ էր պայմանավորված, որ XVI-XVII դդ. հայ ազատագրական շարժման
ղեկավարումը ստանձնեց հայոց եկեղեցին։
Այն ղեկավարեց հայոց եկեղեցին, քանի որ այն ուներ հեղինակություն, կաթողիկոսները կարողանում էին համախմբել տեղական իշխանություններին իսկ եկեղեցին ազդեցություն ուներ:
բ. Բացատրի՛ր։ Ինչո՞ւ էին XVI-XVII դդ. հայ ազատագրական շարժման առաջնորդները Հայաստանի ազատագրման գործը կապում արևմտաեվրոպական երկրների հետ։
Քանի որ նրանք կարծում էին, որ նրանք իրենց կաջակցեն Պարսկաստանի և Օսմանյան կայսրության դեմ պայքարում, բայց նրանք էլ ավելի աջակցում էին հակաօսմանյան պայքարում, մանավանդ կաթոլիկները:
գ. Վերլուծի՛ր։ Որքանո՞վ էին իրատեսական Օրիի «Պֆալցյան» և «Մոսկովյան» ծրագրերը։ Որո՞նք էին եվրոպական երկրների և Ռուսաստանի շահերը Հայաստանի ազատագրության հարցում։
Ռուսաստանը և Եվրոպական երկրները պատրաստ չէին աջակցելու Հայաստանի ազատագրմանը։ Ռուսաստանի շահերը Կովկասին էին վերաբերվում իսկ Եվրոպան պատրաստ չէր ռեսուրսներ ներդրել այդ գործի մեջ։
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր կարևոր
ռազմական ամրությունների՝ սղնախների ստեղծումն Արցախում և Սյունիքում։ Ի՞նչ նպատակով ստեղծվեցին դրանք։
Դրանք ապահովվում էին պաշտպանություն օտար ներխուժումներից։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչո՞ւ Արցախի և Սյունիքի ազատագրական շարժուերը չհասան
վերջնական հաջողության։
Կային ներքին տարաձայնություններ, չկար աջակցություն և նաև կայուն քաղաքականություն չկար։
3. Գնահատի՛ր։ Ինչո՞վ էին պայմանավորված Պարսկաստանի շահ Թահմասպ IIի կողմից Դավիթ Բեկի իշխանության ճանաչումը և անգամ նրան դրամ հատելու իրավունք տալը:
Նա ցանկանում էր ամրապնդել իր դիրքերը Կովկասում։