Մակբայ
Գործողության տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ ցույց տվող բառերը կոչվում են մակբայ:
Գոյականից և այլ խոսքի մասերից տարբերվում են նրանով, որ չեն հոլովվում և
հոդ չեն ստանում, այսինքն մակբայը չթեքվող խոսքի մաս է:
Օրինակ՝
Միշտ ուշանում է:
Մակբայները չունեն որոշակի ձև, բայց կան մի քանի ածանցներ, որոնցով
կազմվում են մակբայները: Դրանք են՝
· (ա)բար—հայրաբար, հերոսաբար
· (ա)պես—նյութապես, գաղափարապես
· որեն— համառորեն, մարդկայնորեն
· ովին—ամբողջովին, լիովին
· ակի—շեշտակի, շեղակի
1. Կարդա՛, ցույց տուր, թե որ բառերին են լրացնում ընդգծված մակբայները, , որոշի՛ր, թե գործողության ինչն են ցույց տալիս դրանք:
Ծերունին տխուր մտահոգության մեջ վեր կացավ, վրանի վարագույրները ցած թողեց և իսկույն դուրս գնաց: Սամվելը մի քանի րոպե մնաց լռության մեջ: Մի քանի անգամ վեր առավ մագաղաթի թերթերը, կամենում էր գրել, բայց դարձյալ ցած դրեց: Նա վեր կացավ, արագ ետ քաշեց վարագույրի մի եզրը, նստեց, կրկին առավ մագաղաթյա թերթը և սկսեց դանդաղ գրել:
Իսկույն- դուրս գնաց, ձև
Մի քանի անգամ- վեր առավ, քանակ
Դարձյալ-ցած դրեց, չափ
Արագ-ետ քաշեց, ձև
Կրկին-առավ, քանակ
Դանդաղ-գրել, ձև
Տեղի մակբայ
Նախադասության մեջ լինում են տեղի պարագա և պատասխանում են որտե՞ղ, ո՞ւր հարցերին: Օրինակ՝ Երկրերկիր տարածվեց քաջ ասպետի համբավը:
Տեղի մակբայներեն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, բերնից բերան, դեմ առ դեմ, դեմ դիմաց, դեմուդեմ, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուղ, երկրեերկիր,հետ կամ ետ, ընդառաջ, հեռու, մեջտեղ, պատն ի վեր, սարն ի վեր, վար, վեր, տեղ-տեղ:
2. Գտի՛ր մակբայները:
Նրանք գյուղեգյուղ փնտրում էին սարերում հայտնված մարդուն:
Հորիզոնը տեղ-տեղ շատ բարձր էր:
Քամին գույնզգույն տերևները դեսուդեն էր քշում:
Վայրի գազանները քարեքար ընկան, իրենց բներից փախան:
3. Երգել, խաղալ, ապրել բայերի հետ գործածի՛ր համապատասխան տեղի մակբայներ:
Նա տեղ-տեղ երգում էր:
Դու ամենուր խաղում ես:
Ես հեռու եմ ապրում:
Ժամանակի մակբայ
Ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։ Պատասխանում են ե՞րբ հարցին։
Ընդգծիր ժամանակի մակբայները։
Այժմ փորձում եմ լինել ավելի խոհեմ։
Ժամ առ ժամ փոխվում են իրադարձությունները։
Չնայած չգիտեր, բայց նախախապես վերցրել էր իր ընդմիջումը։
Ընկերներն ասել էին՝ մշտապես չես կարող այդ աշխատանքով զբաղվել։
Օրը պայծառ էր, արդեն բացվել էր գարնանային առավոտը։
Ձևի մակբայ
Ցույց են տալիս գործողության կատարման ձևը, պատասխանում են ինչպե՞ս հարցին։
Ընդգծի՛ր ձևի մակբայները։
Իսկույն վազեց մայրիկի մոտ։
Նա լսեց ցածր ձայն, հանկարծ դուրս թռավ մի եղնիկ և զարմացած նայեց իրեն։
Զինվորները քաջաբար կռվեցին մինչև վերջ։
Փոքրիկ աղջիկը շարունակ պատմում էր իր արկածները ։
Երիտասարդները կողք կողքի զրուցում էին՝ ուշադրություն չդարձնելով կաթկթող անձրևին։
Ներկաները միաձայն հաստատեցին իրենց որոշումը։
Ցած թռավ ձիուց և սկսեց արագորեն հավաքել թափված մետաղադրամները։
Չափ ու քանակի մակբայներ
Ցույց են տալիս գործողության կատարման չափը, քանակը, նրա սաստկությունը, տարածման աստիճանը, սահմանը։
Պատասխանում են ինչքան, որքան, որչափ, ինչ աստիճանի հարցերին։
Գտի՛ր չափ ու քանակի մակբայները։
Պատվիրատուն բազմիցս դիմել է , բայց մնացել է անպատասխան։
Կիսով չափ լցրել է բաժակը։
Բացեց պայուսակը և մեկիկ-մեկիկ շարեց իրերը։
Նա մտածում էր, տեղի ունեցված իրադարձության մեջ մասամբ մեղավոր էր և ինքը։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական:
Մայրս այս պտուղները սիրում է: Մայրս այս պտուղները չի սիրում։
Նշանաբառը բոլորը գիտեն: Նշանաբառը ոչ ոք չգիտի։
Պարտեզում գեղեցիկ վարդ էր բացվել: Պարտեզում գեղեցիկ վարդ չի բացվել։
Ես վաղուց փնտրում էի այս իրը: Ես երբեք չէի փնտրում այս իրը։
Մի քանի երեխաներ խաղում էին բակում: Ոչ մի երեխա չէր խաղում բակում։
Ջրաղացը հին օրերի երգն էր երգում: Ջրաղացւ հին օրերի եչգը չէր նվագում
Կաթի ամբողջ սերը պահել էր միջնեկ որդուն: Միջնեկ որդուն ընդհանրապես չէր պահել կաթի սերը։