Իմ խաղաղ երեկոն է հիմա

Մեղմալույս, և ՛տխուր, և՛ անուշ.

Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,

Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,

Կըմեռնեն երազները բոլոր —

Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ

Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —

Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.

Անունըդ թող փարոս լինի ինձ

Սուտ կյանքի և դառը մահու դեմ..

1. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրեք և բացատրեք ձեր ընտրած վերնագիրը:

Անպատասխան սեր

2.  Բացատրի՛ր բառերը՝ անուրջ, անեղծ, անհաստատ, բեկում, փարոս:

Երազ, մաքուր, անհիմն, շրջադարձ, ուղեցույց:

3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, ո՞ր տողերից է դա զգացվում:

Իմ կարծիքով այս ստեղծագործությունը անպատասխան սիրո մասին է, և այն արտահայտում է միայնություն:

3. Ինչպիսի բառեր են մգեցված բառերը, դրանք փոխարինիր համարժեք այլ բառերով, այնպես որ բանաստեղծությունն ավելի ուրախ տրամադրություն արտահայտի: 

Սև-այսպիսի, սուտ-միայնակ, դառը-հավերժ

4. Բացատրի՛ր՝ 

Իմ խաղաղ երեկոն է հիմա:

Կարծում եմ որ այստեղ հեղինակը ընդհունել է իր միայնակ կյանքը:

Անունդ թող փարոս լինի ինձ:

Անունդ թող լինի իմ ուղեցույցը:

Սարի ետևում շողերը մեռան.

Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.

Տխուր երեկոն զարկել է վրան.

— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն,

Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.

Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.

—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,

Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.

Սև տագնապները իմ սիրտը լցրին.

— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ւմ ես դու իզուր կանչում,

Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,

Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,

Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

1. Առանձնացնել բնության նկարագրությունները:

Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.

Խորհրդավոր է երկինքն երազուն.

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,

Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.

Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան

2. Բացատրեք բառերը՝  պատել, վարսաթափ, տագնապ:

Շրջապատել, բանաստեղծության միջի իմաստը տերևաթափ, անհանգստություն

3. Ո՞ր տողերում է արտահայտված բանաստեղծի անձնական ապրումը:

— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ւմ ես դու իզուր կանչում,

Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,

You are currently viewing Իմ խաղաղ երեկոն է հիմա