Այսօր՝ 12.02.25, մայր դպրոցի բուժկետում չափեցի քաշս և հասակս:
Քաշս՝ 47
Հասակս՝ 147
Իմ անձնական բժշկական քարտից դուրս բերեցի 2024 թվականի չափման արդյունքները:
2023 քաշս՝ 37 կգ
2023 հասակս՝ 138 սմ
Երկու տարվա ընթացքում քաշս ավելացել է՝ 10 կգ, հասակաս՝ 9 սմ
Օգտագործելով բանաձևը չափում եմ քաշ հասակ/գործակիցը (BMI):
BMI=21.8
Չափման արդյունքում ավելորդ քաշ՝ չունեմ
Չնայած, որ ժամանակակից աշխարհում կան մարմնի նորմալ զանգվածը և համաչափությունը բնութագրող բազմաթիվ ստանդարտներ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր կոնկրետ մարդու համար մարմնի «իդեալական» զանգվածի հաշվարկը հեշտ խնդիր չէ: Իսկ դա այն պատճառով, որ այդ ցուցանիշը կախված է մի քանի գործոններից, ներառյալ մարդու հասակը, տարիքը, սեռը, մարմնակազմությունը, ոսկրային զանգվածի խտությունը և այլ գործոններ։
Այժմ, ողջ աշխարհում, մարմնի զանգվածի գնահատման հիմնական և առավել շատ կիրառվող ու պրակտիկ ցուցանիշը համարվում է Մարմնի զանգվածի ինդեքսը (BMI)։
BMI-ն որոշվում է հետևյալ բանաձևով՝.
BMI= կգ/մ² ՝
մարմնի զանգվածը (կգ) / բաժանել հասակի քառակուսուն (մ²):
Մարմնի զանգվածի ինդեքսի ցուցանիշը բազմաթիվ երկրերի համար հետևյալն է՝ .
18,5-24.9 – նորմա
25-29.9- ավելորդ քաշ
30-34.9 – ճարպակալում
35-39.9 – խիստ ճարպակալում
40 և ավել – ծանր կամ պաթոլոգիական ճարպակալում