Նարեն ընտանիքը տեղափոխվեց մեծ քաղաք, քանի որ նրա հայրն աշխատանքի նոր առաջարկ էր ստացել։ Նարեին շատ էր դժվար, քանի որ նա իր քաղաքում շատ ընկերներ ու հարազատներ ուներ, բայց նոր քաղաքում բոլոր մարդիկ անծանոթ էին։ Դպրոցում էլ ամեն ինչ տարօրինակ էր՝ մեծ դասարանական սենյակներ, մարդիկ, ում անունները չգիտեր։ Մի օր, երբ նա անհանգիստ կանգնած էր միջանցքում, մի աղջիկ՝ Լիլիթը, մոտեցավ ու հարցրեց, թե ինչու է այդքան մենակ ու տխուր։ Նարեն պատմեց, որ չի կարողանում հարմարվել: Լիլիթը պատմեց իր պատմությունը, թե ինչպես էր նա դժվարանում սկզբում, բայց մի քանի շաբաթ հետո արդեն սկսեց ընկերներ գտնել ու վայելել նոր քաղաքի կյանքը։ Լիլիթը որոշեց օգնել Նարեին՝ նրան ցույց տալով քաղաքի ամենահետաքրքիր և գեղեցիկ անկյունները։ Լիլիթը Նարեին ցույց տվե այգիներ և մշակութային կենտրոններ։ Լիլիթի օգնությամբ Նարեն սկսեց ավելի հանգիստ զգալ իրեն նոր դպրոցում ու քաղաքում։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել, մինչև որ նոր տեղին հարմարվի։

You are currently viewing Անհարազատ