Այս ամիս մենք սկսեցինք կարդալ Տերյան, կարդացել ենք «Մթնշաղի անուրջներ», սովորել ենք սնգիրներ, և մասնակցել ենք Տերյանական ընթերցանությանը: Նաև կարդացել ենք ուրիշ բանաստեղծություններ: Նաև մենք կարդացել ենք նյութ Տերյանի մասին, որտեղ ներկայացվում էր իր կենսագրությունը, կյանքը: Անգիր ես սովորել էի «Հրաժեշտ» բանաստեղծությունը, և ընթերցանության ժամանակ ասել եմ հենց դա: Ընթերցանությունը ուրբաթ օրն էր փոքր դահլիճում: Ես և իմ ընկերուհիները մեր անգիրները ասեցինք սկզբերից, և ուղղակի լսում էինք ուրիշներին: Իմ անգիրը ասեցին ևս մի քանի հոգի, բայց այդ բանաստեղծությունն առաջինն ասողը ես էի: Նաև ընթերցանության ժամանակ մենք բոլորս ընդհանուր արտասանեցինք մի քանի բանաստեղծություն:
- Post published:15 Փետրվարի, 2025
- Post category:Գրականություն 8 / Դասեր
