1. Ո՞ր գրողների մասին է խոսում Թումանյանը այս հոդվածում։ 

Սկսնակ բանաստեղծների, Ռ. Պատկանյանը— Գամառ Քաթիպան, Հ. Հովհաննիսյանը, Վ. Տերյան:

2. Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող հատվածները։ 

Հրճվանքով եմ լսում, թե իզուր չեն շրջանները իրար հետևել, և դուք՝ թե արվեստի կողմից, թե հոգեկան ապրումների՝ հանդիսանում եք ձեր նախորդ շրջանների զարգացումը։ Բայց նույնքան հրճվանքով եմ նկատում և մեր հասարակական կյանքի զարգացումը, որի պերճ ապացույցը հենց էսօրվան մեր հանդիսական հասարակությունն է։

3. Ինչպե՞ս է բնորոշում իր տեղը գրականության զարգացման շրջաններում։

Երկրորդ և երրորդի միջև:

4. Ի՞նչ է ասում Թումանյանը ընթերցող- հասարակության վերաբերյալ։

Ասում է, որ իրենց բախտը բերել է, որովհետև նրանք գրում են այն ժամանակ, երբ արդեն մեծամասնությունը կարողանում են կարդալ:

5. Ի՞նչ է ասում Թումանյանը ազդեցության մասին։

Ասում է, որ սկսնակ գրողները ազդվում են իրենց նախնիներից, և որ դա սովորական բան է

6. Ի՞նչ է ասում Թումանյանը քննդատության մասին։ 

Ասում է, որ քննադատներն ու գրական քննադատությունը՝ որպես մեկնաբանություն և բացատրություն, անհրաժեշտ են, բայց նրանք չեն կարող ստեղծել կամ սպանել գրվածքները։

7. Ձեր կարծիքով, ի՞նչ է անհրաժեշտ ժամանակակից գրողներին, ի՞նչ խոհուրդ կտայիք՝ որպես ընթերցող։  

Ժամանակակից գրողներին խորհուրդ կտայի լինել անկեղծ ու նվիրված իրենց ներսի հույզերին, քանի որ միայն այդպես կարող են ստեղծել իսկական արվեստ։ Այնուհետև, կարևոր է լսել ու հասկանալ հասարակության և ընթերցողի պահանջները՝ համագործակցելով նրանց հետ։ Եվ, որ գրողները պետք է լինեն բաց նոր գաղափարների և տեխնոլոգիաների հանդեպ, որպեսզի ապահովեն իրենց ստեղծագործությունների արդիականությունը։

You are currently viewing Խոսք սկսնակ բանաստեղծներին