Ես ուսումնասիրել եմ «Ես ես» ամսագիրը, որտեղ հրապարակվում են սովորողների աշխատանքները, և ընտրել եմ ինձ դուր եկած մի քանի նյութ: Դրանք են՝
Ես դա երբեք չեմ մոռանա-Նատալի Կիրակոսյան
Հետաքրքիր էր, և շատ լավ է , որ աշխարհում կան այդպիսի մարդիկ, որ կերակրում են թափառող կենդանիներին, և ուրախ եմ որ Նատալին ունեցավ իր կենդանուն:
Այս զարմանալի աշխարհը-Սոֆի Թորոսյան
Ես մտածում էի, որ մենակ ես եմ այդպիսի տարօրինակ բաներ մտածում, թե ինչքան չբացահայտված բաներ կան այս աշխարհում, և ես ուրախ եմ, որ միակը չեմ այսպիսին:
Տիպիկ երազ , երբ քեզ մոտ ջերմություն է: Կարծում եմ բոլորիս մոտ եղել են տարօրինակ երազներ , երբ մենք ջերմություն ենք ունեցել, և երևի սա այդպիսի դեպքերից է։ Ինձ թվում է հեղինակը պատմեց իր այդպիսի երազներից մեկը։ Շատ զարմանալի, անսպասելի պատմություն էր, բայց հետաքրքիր էր։