Կապ
1. Դուրս գրի՛ր կապերը: 
Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար,  կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:

2. Ընդգծի՛ր կապերը:
Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության:
Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:

Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Օրինակ՝ սեղանի վրա-սեղանին
Չեն հոլովում, նախադասության անդամ չեն դառնում:

3.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):

Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
 Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել: Կապ
Սեղանի վրա  թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար: Կապ
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:

Կապերը դրվում են կապվող գոյականից, դերանունից և գոյականաբար գործածված այլ բառից առաջ կամ հետո. այդ պատճառով էլ կոչվում են նախադրություններ կամ հետադրություններ: Կան մի քանի կապեր, որոնք դրվում են կապվող բառից և՛ առաջ, և՛ հետո, օրինակ՝ բացի Արամից, Արամից բացի….


4. 
Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը:
Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ: Հետադրություն
Ամպի տակից ջուր է գալիս… Հետադրություն
Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ: Նախադրություն

5. Ուղղի՛ր սխալները:
Նվագում է դաշնամուրի վրա: Նվագում է դաշնամուր:
Այդ որոշման հետ բոլորը ծանոթացան: Այդ որոշմանը բոլորը ծանոթացան:
Կանգնել է մայթի վրա: Կանգնել է մայթին
Ինձ մոտ ոչ մի նորություն չկա: Ես ոչ մի նորություն չունեմ:

6. Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:
Պարզ՝ առ, դեմ, մեջ, մոտ, ըստ
բարդ՝ նախքան, ընդդեմ, նկատմամբ, դեպի, ի հաշիվ:

7. Կետադրի՛ր նախադասությունները, ուշադրություն դարձրո՛ւ կապերի կետադրությանը:
Բացի Կարենից բոլորն ընդունեցին իրենց մեղքը:
Իբրև ճանաչված վիրաբույժ՝ Սուրենի քեռին մրցակից չուներ:
Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները՝ որպես անդավաճան եղբայրներ:
Վաղուց մահացել է Օհան ամին և թաղված է այս ծառի տակ՝ իր սրտի ուզածի համաձայն:

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:

Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ: Ոչ ոք չէր վազում հոսանքի ուղղությամբ
Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում: Այդպիսի երևույթները հաճախ չեն նկատվում:
 Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ: Ընդհանրապես հնարավոր չէր ուրիշ վայրերում էլ կիրառեն նման միջոցառումներ:
Քամին դեռ փչում էր: Քամին այլևս չէր փչում
Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:Ոչ ոք լուսամուտներին թուղթ չէր կպցրել:
Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը: Պատերազմը չէր գայքայել ամբողջ տնտեսությունը:
Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը: Այստեղ տրավա տեղումները չեն լինում միայն գարնանը:

2. Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատականՈւշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին հ մակբայներին:


Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը:
Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող:
 Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ:
Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների:
Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց:
Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով:
Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:

You are currently viewing Գործնական քերականություն