1. Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:
Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ: Գորտը սկսեց բարձր ու երկրաձիգ կռկռալ:
Աղմուկի միջց հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը: Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը
Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն: Միանգամայն հայտնվեցին իրիկնային յուրահատուկ ձայները` ռիթմիկ մռնչյուն ու բարձր, բեկբեկուն գվվոց
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում: Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով: Արահետը գնում էր դեպի գյուղը ոչ թե ուղիղ գծով, այլ շարունակ գալարվելով ծառերի մեջ
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան: Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք: Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք
2. Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ:
Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:
Վառ կրակ, առաջին կրակ, իմ կրակ, փայտի կրակ:
Մաքուր ջուր, քո ջուրը, բնության ջուրը
Խոնավ հող, օգտագործած հող, այգեպանի հող, բույսի հող:
Չարաճճի երեխա, ծնողի երեխա, խաղալիքի երեխա:
Մեծ տուն, վերջին տուն, նրա տուն, խաղալիքի տուն:
