Կարդա՛ Չարենցի ,,Ռուբայիները,,

1. Առանաձնացրու քեզ դուր եկածները, յուրաքանչյուրը մեկ նախադասությամբ մեկնաբանիր։ 

Վերցնում ես քարը— մտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իմ վրա դու քո ձեռքը դրիր։

Իմ կարծիքով այստեղ ներկայացվում է, թե ինչպես հեշտ ու արագ կարող է անցյալը կորել:

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

Այս քառյակն էլ երևի փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ, ամեն բան տարբերվում է իրարից, և ոչինչ չի կրկնվում:

Այդ կապիկը՝ ձեռքին հայելի — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ժպտում է հայելուն նայելիս — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու այդ կտորը.
Իր միրաժն է տեսել նա էլի — և կարծում է՝ արդեն իմաստուն է։

Իմ կարծիքով այստեղ ներկայացվում է, երբ մարդը (այս դեպքում կապիկը) ինչ որ դժվարություն անցնում է հիայում է իրենով, կարծում է իմաստուն է: Երբ հասնում է նոր փուլի, կարծում է որ նա իմաստուն է:

2. Համացանցից պարզի՛ր՝ ինչ է ռուբայաթը։ 

Քառյակ

You are currently viewing Ռուբայինները