Վերաբերական՝ վերաբերմունքային իմաստ
Եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ նրա որևէ անդամ:
Օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ հրաշալի անցավ:
Ո՞րն է ,,բարեբախտաբարի,, դերը այս նախադասության մեջ:
1. Վերաբերականները սովորաբար եղանակավորում են ամբողջ նախադասությունը և կապվում են հիմնականում ստորագյալի հետ: Օր՝. Դժբախտաբար չի եկել:
2. Վերաբերականները կարող են դրվել նաև նախադասության այլ անդամների վրա:
Նույնիսկ Վահեն այսօր լուծեց խնդիրը:
Վահեն նույնիսկ այսօր լուծեց խնդիրը
Վահեն այսօր նույնիսկ խնդիրը լուծեց:

Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի՝ վերաբերականները բաժանվում են հետևյալ տեսակների՝

·                    հաստատական

·                    ժխտական

·                    երկբայական

·                    գնահատողական

·                    սաստկական

·                    սահմանափակման 

1. Նշված վերաբերականները, ըստ արատահայտած երանգային իմաստի,  տեսակավորի՛ր՝ իհարկե, կարծես թե, անպայման, մի՞թե, բարեբախտաբար, դժբախտաբար, նույնիսկ, մանավանդ, գոնե, միայն, ոչ: 

Հաստատական-իհարկե, անպայման

Ժխտական-ոչ

Երկբայակայ-կարծես թե, մի՞թե

Գնահատողկան-բարեբախտաբար, դժբախտաբար

Սաստկական-նույնիսկ, մանավանդ,

Սահմանափակման-միայն, գոնե

Ըստ կազմության  վերաբերականները լինում են պարզ, բարդ և ածանցավոր: 

2. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար: 

Պարզ-գոնե, իբր, ահա,

բարդ-նույնիսկ, կարծես թե,

ածանացավոր-անպատճառ

բարդածանցավոր-բարեբախտաբար, իբրև թե

3. Կետադրի՛ր տրված նախադասությունները

Իրոք, նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել:

Ո՛չ, դա միայն ինձ է վերաբերում: 

Ընկերս, անշուշտ, միշտ ինձ հետ է: 

Արդյո՞ք լուծում ունի այս հարցը: 

4. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը: 

Իմ ուզածի պես էլ եղավ: Սաստկական

Իհարկե իմ սրտով է այդ պատմությունը: Հաստատական

Գեթ մի բառ ասա, մի բան խոսիր: Սահմանափակման

Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր: Գնահատողական

Թերևս այս մասին նորից խոսենք: Երկբայական

Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ: Ժխտական

5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով:
1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:

Բարեբախտաբար, այո:
2. Գո՞հ ես  տանն անցկացրածդ օրերից:

Կարծես թե:
3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:

Այ՛ո, անշուշտ
Դու մտածի՛ր հարց ընկերոջդ համար, թող պատասխանի վերաբերական գործածելով:

You are currently viewing Վերաբերական