Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ―
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, ―

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ―
Խոսքեր չկային, ու արև չկար․․․

1. Անծանոթ բառերը բացատրի՛ր։ 

Չկան

2. Մեկնաբանի՛ր արևանման խոսք և արնավառ խոսք բառակապակցությունները։

Արևանման խոսք — խոսք, որ փայլում ու ջերմացնում է, ինչպես արևը:

Արնավառ խոսք — խոսք, որ բոցավառում է ու հուզում, ինչպես կրակը:

3. Ցույց տուր բանաստեղծության մեջ եղած հակադրությունը։

Արև֊լուսին,

4. Վերնագրի՛ր բանաստեղծությունը։

Գիշեր

Քամին

Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:

Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

Քամին,
Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:

Քամին,
Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի՛,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Փողոցները երկար,
Ու ձանձրալի, աշնան անձր—ների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժան, անհրապույր, չարկամ, —
Որքան, որքան, որքան ահավոր են հիմա:

Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է այստեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…

Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին, — երկաթաթ— թռչուն, —
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում‘ փոշի — արնամուժ ավազ, —
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:

Օ, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնցոտիներ հագած պառավների նման, —
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,

Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

Ծառերը ծեր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով, —
Երբեք,
Երբեք,
Երբեք…

Օ, գթացեք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

Օ, գթացե՛ք հիմա.
Լսեք, լսեք, լսեք. —
Այս ահռելի, դաժան հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե —
Քամին,
Աշնան քամին…

1. Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք բնութագրում են աշնան քամին։

Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,

2. Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք նկարագրում են աշնան քամին։

Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

3. Բացատրի՛ր անհասկանալի բառերը։ 

Չկան

4. Ցույց տուր հեղինակի վերաբերմունքը ա/ քամու նկատմամբ, բ/քաղաքի նկատամամբ, գ/ ծառերի նկատմամբ, դ/ մարդկանց նկատմամբ։ 

Հեղինակը նկարագրում է քամուն որպես վիթխարի կենդանի, որը ամեն ինչ ջարդում է իր ճանապարհին։ Քաղաքը ներկայացվում է, որպեսայն թե ինչ է ջարդում քամին, և ասվում է թե ով կփրկի խեղճ քաղաքը։ Ծառերը և մարդիկ ներկայացվում են նույն ձև ինչպես քաղաքը։

You are currently viewing Քամին