Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի
- Պատմողական- նպատակը տեղեկատվություն հաղորդելն է:
- Հարցական
- Հրամայական
- Բացականչական
Տրված են նախադասություններ, նշի՛ր տեսակները.
- Ավա՜ղ, ոչինչ փոխել չենք կարող: Բացականչական
- Ո՞վ այսուհետ պետք է հարգի մեզ: Հարցական
- Զարթնի՛ր և ողբա՛ այն, ինչ էլ չենք կարող ետ բերել: Հրամայական
- Երկու օրից գնա,. կհասնեմ քաղաք, հետո կխոսենք: Պատմողական
Պատմողական նախադասություն
1. Հաստատական
2. Ժխտական
Նշի՛ր պատմողական նախադասությունների տեսակները:
- Ինձ հեռվից չի կանչում, չի ժպտում, խաղաղ է հիմա ամեն ինչ: Ժխտական
- Ութ նշանավոր բանաստեղծներ էին ապրում արքունիքում: Հաստատական
Հարցական նախադասություն
- Բուն հարցում ( Ի՞նչ է այդ գետակի անունը):
- Հարցում-հաստատում (Դու իմ ասածները կանես, չէ՞):
- Հարցում-ժխտում (Ո՞վ կթողնի նրան այդ գործը կատարել)
- Ճարտասանական կամ անպատասխան հարցում (Ի՞նչ եմ անում այս կողմերում, ի՞նչ եմ կորցրել, չեմ գտնում):
Կետադրի՛ր նախադասությունները:
-Դու ինձնից ի՞նչ ես պահանջում, — հարցեց Սահակը:
Սահակը Արմենին հարցրեց, թե իրենց ինչ է պահանջում:
-Ո՞վ է ինձ սպասում:
—Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված:
Հրամայական նախադասություն
Արտահայտում է հրաման, հորդոր, խնդրանք, հանձնարարական:
Արգելական հրամայական՝ մի:
Կետադրի՛ր նախադասությունները:
-Լիլի՛թ, ների՛ր ինձ:
—Մի՛ հիշիր, ինձ այդպես մի՛ գթա:
—Լռե՛լ և սպասե՛լ նոր հրահանգների:
—Խաղա՛ղ անցիր, մի՛ սպասիր:
Բացականչական նախադասություն
Այս նախադասությունների բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է:
Կետադրի՛ր
—Ա՜խ, մայրի՛կ ջան, մեծ է թախիծս:
—Ավա՜ղ, ոչինչ չի փոխվել:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:
Մի օր որոշեցի գնալ մի միջոցառման: Երկար պատրաստվում էի, տարբեր հագուստ, կոշիկներ, զարդեր գնեցի, այնպես որ իրար հետ սազեն: Չհաշված որ կոշիկները մի քիչ սեմում էին, դրանք միակ կոշիկներն էին որ սազում էին: Շատ չէին ցավեցնում, բայց եթե դրանցով երկար քայլել, սկսում են բավականին ցավեցնել: Միջոցառմանը մի քանի ծանոթների տեսա, բոլորը շատ ավելի հարմար էին հագնված: Երբ միացավ երաժշտությունը բոլորը սկսեցին պարել: Շատ հավես էր, տարբեր երգեր անցան, և իմ ոտքերը սկսեցին ցավալ: Ես ուզեցա գնալ նստել մի քիչ հանգստանալ բայց ճանապարհին ոտքս ցավից անհաջող դրեցի և ընկա: Բոլորը սկսեցին անհանգստանալ, գլուխս ճղել էի, արյունը գետնով հոսում էր: Ինչ որ մեկը շտապ օգնություն կանչեց, և ինձ տարան հիվանդանոց: Այնտեղ արնահոսությունը դադարեցրեցին, վիրակափեցին գլուխս և ասեցին որ ինչ որ ավելի հարմար բան հագնեմ, և արդեն կարող եմ գնալ: Ես շուտ գնացի տուն, փոխվեցի և վերադարձա միջոցառմանը:
Վերադարձս բոլորի համար անսպսաելի էր: Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել: