Կատարել .Գայանե Մխիթարյան՝ մաս I-ից էջ10-ից մինչև էջ 17

Մոլեկուլները և նրանց շարժումը

Տարբերակ 1

I. Կարո՞ղ է բուսական յուղի կաթիլը անսահմանափակ տարածվել ջրի մակերևույթով.

1. Կարող է: Նրան ոչինչ չի խանգարում

2. Չի կարող: Կաթիլը կտարածվի այնքան ժամանակ, քանի դեռ շերտիհաստությունը չի հավասարվել յուղի ամենափոքր մասնիկներիչափերին

Պատ.՝ 2

Ընտրեք ճիշտ սահմանումը.

II. փոքրագույն մասնիկները, որոնցից կազմված են տարբերնյութերը, կոչվում են ատոմներ: Պատ.՝ 1

III. նյութի փոքրագույն մասնիկների բաղկացուցիչմասերը կոչվում են մոլեկուլներ: Պատ.՝ 2

1. ատոմներ 2. մոլեկուլներ

IV. Ո՞ր նյութերում է (պինդ, հեղուկ թե գազային) տեղի ունենումդիֆուզիան.

1. դիֆուզիա տեղի է ունենում միայն գազերում

2. դիֆուզիա տեղի է ունենում միայն հեղուկներում

3. դիֆուզիա տեղի է ունենում միայն պինդ մարմիններում

4. դիֆուզիա տեղի է ունենում պինդ մարմիններում, հեղուկներում, գազերում

Պատ.՝ 4

V. Թթու դնելիս թարմ վարունգների վրա տաք աղաջուր են լցնում: Ինչո՞ւ է վարունգների աղիացումը տաք ջրում ընթանում ավելի արագ

1. աղը արագ է լուծվում

2. վարունգների միջմոլեկուլային հեռավուրությունները մեծանում են, ևպրոցեսը արագ է ընթանում

3. մոլեկուլների շարժման արագությունը մեծանում է, և դիֆուզիանարագ է կատարվում

Պատ.՝ 3

VI. Նյութի մոլեկուլների միջև.

1. գոյություն ունի փոխադարձ ձգողություն և վանողություն

2. գոյություն չունի ոչ ձգողություն, ոչ վանողություն

3. գոյություն ունի միայն ձգողություն

4. գոյություն ունի միայն վանողություն

Պատ.՝ 1

Տարբերակ 2

I.Նույն նյութի մոլեկուլները.

1. իրարից չեն տարբերվում

2. իրարից տարբերվում են

Պատ.՝ 1

II. Տարբեր նյութերի մոլեկուլները.

1. իրարից չեն տարբերվում

2. տարբերվում եմ միմյանցից

Պատ.՝ 2

III. Ի՞նչ է դիֆուզիան.

1. մի նյութի մոլեկուլների ներթափանցումն է մյուս նյութի մոլեկուլների մեջ

2. նյութերի իրար խառնվելու երևույթն է

3. նյութերի ինքնուրույն (առանց արտաքին ազդեցությունների)միմյանց խառնվելը

Պատ.՝ 1, 3

IV. Դիֆուզիայի երևույթից նյութի կառուցվածքի վերաբեյալ ի՞նչ կարևոր եզրակացություն կարելի է անել.

1. բոլոր նյութերի մոլեկուլները անշարժ են

2. բոլոր նյութերի մոլեկուլները անընդհատ շարժվում են

3. բոլոր մարմինները կազմված են փոքրագույն մասնիկներից

Պատ.՝ 2

V. Որոշ պողպատե դետալների ամրությունը մեծացնելու համար նրանց մակերևութները պատում են քրոմով (այդ պրոցեսը կոչվում է քրոմապատում): Քրոմապատման համար դետալը տեղավորում են քրոմի փոշու մեջ և տաքացնում մինչև 1000°C: 10 -15 ժամ հետո քրոմը թափանցում է պողպատի վերին շերտի մեջ: Ֆիզիկական ի՞նչ երևույթ է տեղի ունենում.

1. դիֆուզիա

2. տաքանալիս մարմինների ընդարձակման երևույթ

Պատ.՝ 1

VI. Ի՞նչ նպատակով են տաքացնում պողպատե դետալները և քրոմի փոշին.

1. տաքացնելիս պողպատի մոլեկուլների միջև եղած հեռավորությունները մեծանում են, և քրոմի մասնիկները ներթափանցում են նրանց մեջ

2. մեծանում են երկու նյութերի մոլեկուլների շարժման արագությունները, և դիֆուզիան արագ է ընթանում

3. առաջանում է պողպատի և քրոմի համաձուլվածք

Պատ.՝ 2

Տարբերակ 3

I. Մատաղների, հեղուկների և օդի տաքացման դեպքում նրանց ծավալը.

1. չի փոխվում

2. մեծանում է

3. փոքրանում է

Պատ.՝ 2

II. որովհետև նյութերը.

1. կազմված են առանձին մասնիկներից

2. հոծ են, անընդհատ

Պատ.՝ 1

III. նրանց տաքացման դեպքում մասնիկների միջև արանքները.

1. փոքրանում են

2. մեծանում են

3. չեն փոփոխվում

Պատ.՝ 2

IV. Դիֆուզիան կախվա՞ծ է ջերմաստիճանից.

1. ինչքան ջերմաստիճանը բարձր է, այնքան դիֆուզիան արագ է ընթանում

2. ինչքան ջերմաստիճանը բարձր է, այնքան դիֆուզիան դանդաղ էընթանում

3. դիֆուզիան ջերմաստիճանից կախված չէ

Պատ.՝ 1

V. Արդյո՞ք նույն արագությամբ են շարժվում մոլեկուլները տաք ջրում և սառը ջրում.

1. նույն արագությամբ

2. տաք ջրում արագությունն ավելի փոքր է, քան սառը ջրում

3. տաք ջրում արագությունն ավելի մեծ է,քան սառը ջրում

Պատ.՝ 3

VI. Նյութի մոլեկուլները ձգում են միմյանց: Այդ դեպքում ինչո՞ւ նրանց միջևկան ազատ տարածություններ, և նրանք կիպ չեն կպչում իրար: Դրապատճառը այն է, որ մոլեկուլները.

1. շարժվում են

2. իրար շատ թույլ են ձգում

3. իրար շատ մոտենալու դեպքում միմյանց վանում են

Պատ.՝ 3

Տարբերակ 4

I. Ապակե սրվակի մեջ լցնում են ջուր, իսկ հետո զգուշորեն ավելացնում են սպիրտ (նկ.3,ա): Չափելով սպիրտի մակարդակը’ այն խառնում են ջրի հետ: Պարզվում է, որ ստացված խառնուրդի ծավալը փոքր է երկու հեղուկների ծավալների գումարից (նկ.3.բ): Բերված բացատրություններից ո՞րն է ճիշտ.

1. ջուրը և սպիրտը իրենց պահում են պարկում եղած ցորենի պես: Երբ պարկը թափահարում ենք, ցորենը խտանում է, և նրա ծավալը փոքրանում է

2. երբ ջրի վրա ավելացնում ենք սպիրտ, սպիրտի սյունը ճնշում է ջրին,և այն սեղմվում է

3. ջրի մասնիկների միջև կան միջմոլեկուլային տարացքներ, որտեղ էլտեղավորվում են սպիրտի մասնիկները

Պատ.՝ 3

Ի՞նչ մասնիկներից է կազմված…..մոլեկուլը.

II թթվածնի: Պատ.՝ 3

III. ջրածնի: Պատ.՝ 4

IV. ջրի: Պատ.՝ 1

1. երկու ատոմ ջրածնից և մեկ ատոմ թթվածնից

2. մեկ ատոմ թթվածնից և մեկ ատոմ ջրածնից

3. երկու ատոմ թթվածնից

4. երկու ատոմ ջրածնից

5. երկու ատոմ թթվածնից և մեկ ատոմ ջրածնից

V. Ո՞ր մարմիններում է դիֆուզիան արագ ընթանում’ պինդ, հեղուկ, թե գազային.

1. բոլոր մարմիններում նույնն է

3.հեղուկներում

2. պինդ մարմիններում

4. գազերում

Պատ.՝ 4

VI. Նու՞յն արագությամբ են շարժվում արդյոք օդի մոլեկուլները ամռանշոգ և ձմռան ցուրտ օրերին.

1. միատեսակ

2. ամռանը ավելի արագ, քան ձմռանը

3. ձմռանը ավելի արագ, քան ամռանը

Պատ.՝ 2

Նյութի երեք վիճակը

Տարբերակ 1

I. Մոլեկուլները ինչպե՞ս են դասավորված պինդ մարմիններում և ինչպիսի՞ շարժում են կատարում.

1. մոլեկուլները դասավորված են իրենց չափերից փոքրհեռավորությունների վրա և ազատ տեղափոխվում են իրարնկատմամբ

2. մոլեկուլները դասավորված են իրարից մեծ հեռավորությունների վրա(մոլեկուլների չափերի հետ համեմատած) և շարժվում են անկանոն

3. մոլեկուլները դասավորված են կանոնավոր և տատանվում են հավասարակշռության դիրքի շուրջը

Պատ.՝ 3

II. (2) Բերված հատկություններից որո՞նք են պատկանում հեղուկներին.

1. ունեն որոշակի ծավալ

2. գրավում են անոթի ողջ ծավալը

3. ընդունում են անոթի ձևը

4. քիչ են սեղմվում

5. հեշտությամբ սեղմվում են

Պատ.՝ 1, 3

III. (1) Կփոխվի՞ գազի ծավալը, եթե այն 1լ տարողությամբ անոթից պոմպով դուրս քաշենք և լցնենք 2լ տարողությամբ անոթի մեջ.

1. կմեծանա երկու անգամ

3. չի փոփոխվի

2. կփոքրանա երկու անգամ

Պատ.՝ 1

IV. (3) Մոլեկուլները դասավորված են շատ մեծ հեռավորությունների վրա(իրենց չափերի հետ համեմատած), փոխազդեցության ուժը նրանցմիջև թույլ է, շարժումը՜ քաոսային: Դա ինչպիսի՞ մարմին է.

1.գազ

3. հեղուկ

2. պինդ մարմին

4. այդպիսի մարմին չկա

Պատ.՝ 1

V. (1) Ի՞նչ վիճակում կարող է գտնվել պողպատը’ պինդ, հեղուկ,գազային.

1. միայն պինդ վիճակում

3. միայն գազային վիճակում

2.միայն հեղուկ վիճակում

4. բոլոր Երեք վիճակներում

Պատ.՝ 4

Տարբերակ 2

I. (2) Մոլեկուլները ինչպե՞ս են դասավորված հեղուկներում և ինչպիսի՞ շարժում են կատարում.

1. մոլեկուլները դասավորված են մոլեկուլի չափերից փոքրհեռավորության վրա և ազատ տեղափոխվում են մեկը մյուսինկատմամբ

2. մոլեկուլները դասավորված են իրարից մեծ հեռավորություններիվրա (համեմատած մոլեկուլի չափերի հետ) և շարժվում են անկանոն

3. մոլեկուլները դասավորված են կանոնավոր և տատանվում են իրենցդիրքերի շուրջը

Պատ.՝ 1

II. (2) Բերված հատկություններից որո՞նք են պատկանում գազերին.

1. գրավում են իրենց հատկացված ողջ ծավալը

2. դժվար են սեղմվում

4. հեշտ են սեղմվում

3. ունեն բյուրեղային կառուցվածք

5. չունեն սեփական ձև

Պատ.՝ 1, 4, 5

III. (1) Չափանոթում կա 100 սմ³ ծավալով ջուր: Այն լցնում են 200սմ³ տարողություն ունեցող բաժակի մեջ: Կփոխվի՞ ջրի ծավալը.

1. կմեծանա

2. կփոքրանա

3. չի փոխվի

Պատ.՝ 3

IV. (3) Մոլեկուլները կիպ դասավորված են, ուժեղ ձգում են իրար, ևյուրաքանչյուր մոլեկուլ տատանվում է որոշակի դիրքի շուրջ: Ի՞նչ մարմին է դա.

1. գազ

2. հեղուկ

3.պինդ մարմին

4.այդպիսի մարմին չկա

Պատ.՝ 3

V. (1) Ջուրը ինչպիսի՞ վիճակներում կարող է գտնվել’ պինդ, հեղուկ,գազային.

1. միայն հեղուկ վիճակում

3. միայն պինդ վիճակում

2. միայն գազային վիճակում

4. բոլոր երեք վիճակներում

Պատ.՝ 4

Տարբերակ 3

I. (2) Ինչպե՞ս են դասավորված գազի մոլեկուլները և ինչպիսի՞ շարժում են կատարում.

1. մոլեկուլները դասավորված են իրենց չափերից փոքրհեռավորությունների վրա և ազատ տեղափոխվում են մեկը մյուսինկատմամբ

2. մոլեկուլները դասավորված են մոլեկուլի չափերը մի քանի անգամգերազանցող հեռավորությունների վրա և շարժվում են անկանոն

3. մոլեկուլները դասավորված են խիստ կանոնավոր և տատանվում ենորոշակի դիրքերի շուրջը

Պատ.՝ 2

II. (2) Բերված հատկություններից որո՞նք են պատկանում պինդ մարմիններին.

1. դժվար են փոխում ձևը

2. գրավում են իրենց տրամադրված ողջ ծավալը

3. պահպանում են իրենց ձևը

4. հեշտությամբ են փոխում ձևը

5. դժվար են սեղմվում

Պատ.՝ 1, 3, 5

III. (1) Կփոխվի՞ գազի ծավալը, եթե այն պոմպով քաշենք 20լ տարողությամբ բալոնից և լցնենք 40լ տարողությամբ բալոնի մեջ.

1. կմեծանա 2 անգամ

2. կփոքրանա 2 անգամ

3. չի փոխվի

Պատ.՝ 1

IV. (2) Կա՞ այնպիսի նյութ, որի մոլեկուլները դասավորված են մեծ հեռավորությունների վրա, ուժեղ ձգում են միմյանց և տատանվում ենորոշակի դիրքերի շուրջը.

1.գազ

3. պինդ մարմին

2. հեղուկ

4. այդպիսի նյութ գոյություն չունի

Պատ.՝ 4

V. (1) Ինչպիսի՞ վիճակում կարող է գտնվել սնդիկը’ պինդ, հեղուկ,գազային.

1. միայն պինդ վիճակում

3. միայն գազային վիճակում

2. միայն հեղուկ վիճակում

4. բոլոր երեք վիճակներում

Պատ.՝ 4

Տարբերակ 4

I. (3) Ներքևում նշված է մոլեկուլի վարքը հեղուկներում, գազերում ևպինդ մարմիններում: Ի՞նչն է ընդհանուր հեղուկների և գազերի համար.

1. մոլեկուլները դասավորված են փոքր հեռավորությունների վրա(իրենց չափերի հետ համեմատած) և ազատ շարժվում են մեկը մյուսինկատմամբ

2. մոլեկուլները դասավորված են իրարից մեծ հեռավորություններիվրա (իրենց չափերի հետ համեմետած) և շարժվում են անկանոն

3. մոլեկուլները շարժվում են անկանոն

4. մոլեկուլները դասավորված են խիստ կանոնավոր և տատանվում են որոշակի դիրքի շուրջը

Պատ.՝ 3

II. (2) Տրված հատկություններից որո՞նք են պատկանում պինդմարմիններին.

1. ունեն որոշակի ծավալ

2. գրավում են անոթի ողջ ծավալը

3. ընդունում են անոթի ձևը

4. քիչ են սեղմվում

5. հեշտ են սեղմվում

Պատ.՝ 1, 4

III. (1) Շշում կա 0,5լ ծավալով ջուր: Այն լցնում են 1լ տարողությամբանոթի մեջ: Կփոխվի՞ արդյոք ջրի ծավալը.

1. կմեծանա

2. կփոքրանա

3. չի փոփոխվի

Պատ.՝ 3

IV. (3) Մոլեկուլները դասավորված են այնպես, որ նրանց միջև եղած հեռավորությունները փոքր են մոլեկուլի չափերից: Նրանք ուժեղ ձգումեն միմյանց և տեղափոխվում են մի տեղից մյուսը: Ինչպիսի՞ մարմին է դա.

1. գազ

2. հեղուկ

3. պինդ մարմին

Պատ.՝ 2

V. (1) ԻՆչպիսի՞ վիճակում կարող է գտնվել թթվածինը’ պինդ, հեղուկ,գազային.

1. միայն պինդ վիճակում

3. միայն գազային վիճակում

2. միայն հեղուկ վիճակում

4. բոլոր երեք վիճակներում

Պատ.՝ 4

You are currently viewing Մոլեկուլներ և նրանց շարժումը, նյութի երեք վիճակը