1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Չկան

2.Նկարագրի՛ր և բնութագրի՛ր Տորքին։ 

Տորքը տգեղ բայց շատ ուժեղ հսկա էր: Նա իր երազում տեսել էր մի աղջկու և սիրահարվել էր նրան, ինչպես նաև փնտրում էր նրան:

3. Տորքի կարծիքով ո՞րն է ճշմարիտ խելքը։ 

«Երկուսն էլ լավ են, – ասաց քաջ Տորքը.
Փոքրիկ ուժի մեջ չի լինի մեծ խելք,
Ոչ էլ ուժեղը կլինի անխելք.
Բայց ի՞նչ է խելքը, – ոչ ոք չգիտե,
Անխելքի համար խելոքն անմիտ է:
Ուրիշ է խելքը գլխապահության,
Եվ ուրիշ՝ խելքը հափշտակության.
Այդ ամենք ունին՝ թէ մարդ, թէ գազան,
Թե խելոք լինի, թե անմիտ անբան:
Բայց կա մի այլ խելք, խելք դյուցազնական,
Որ հնարում է, ստեղծում է բան,
Որ մեզ տանում է միշտ դեպի բարին
Եվ մոտեցնում արարչի գահին,
Որ բանեցնում օդին ու ջրին,
Ծառայեցնում կրակին, հողին,
Շինում է գութան, կամն ու ճախարակ,
Հերկում, մշակում դաշտ ու ագարակ.
Որ քարին, փայտին տալիս է նոր ձև.
Նոր գործադրություն, և այն հարատև.
Այս է ճշմարիտ խելքն իմ կարծիքով,
Մարդը գազանից վեհ է միայն սրանով»

4. Ներկայացրո՛ւ հսկաների ապրելակերպը և սովորությունները։ 

Հսկաները ապրում էին լեռներում, համարում էին իրենց մեկ մեծ ընտանիք, նրանք գեղեցիկ էին, ամեն մեկը ուներ իր անելիքը: Նրանց մոտ կար սովորություն որ աղջիկը և տղան պետք է մրցեն, և տղան պետք է հաղթի:

You are currently viewing Տորք անգեղ և Հայկանուշ գեղեցիկ մաս 1