Գոյականական անդամի լրացումներ՝ որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ:
Գոյականական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս հատկանիշ (որակ, որպիսություն, չափ, քանակ) կոչվում է որոշիչ:
Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ: Որոշիչը սովորաբար դրվում է որոշյալից առաջ և պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն, ինչի՞ց, ինչո՞վ և նման այլ հարցերի:
1. Կարդա՛ նախադասությունները և ընդգծի՛ր որոշիչ-որոշյալները:
Ա. Վարագույրի վրա ամբողջ հասակով նկարված էր մի վիթխարի մարդ:
Բ. Երևակայական թշնամին աչքերի առաջ դառնում էր շոշափելի:
2. Ո՞ր խոսքի մասերով է արտահայտվել որոշիչը.
Ա. ծով աչքեր, փայտից գդալ, ուրցի թեյ, գոյական
Բ. տխուր եղանակ, լեռնային օդ, ածական
Գ. այն տղան, յուրաքանչյուր մարդ, դերանուն
Դ. երեք խնձոր, յոթ-ութ օր, թվական
Ե. քնած դշխուհի, վազող մարդ, գրելու թուղթ, դերբայ
Զ. վարդի նման այտեր: Կապային բառերի օգնությամբ
Է. կարմիր ծաղիկներով գլխաշոր, բարձր գագաթներով լեռներ : Բառակապակցություններ:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Ընդգծված ծավալուն որոշիչները (որոշիչ բառակապակցությունները) գրի՛ր որոշյալից հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`
Անտառաբնակ բուի նման մի կին քաշում էր գանգակի պարանր: Զանգակի պարանը քաշում էր մի կին` նման անտառաբնակ բուի:
Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան:
Նրան ուշքի բերեց այդ ձայնը՝ սրտաբուխ և մտերիմ
Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին:
Դեմքին թառել էր մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող:
Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք
էին ներշնչում:
Հարգանք էին ներշնչում ձեռքերը՝ կոշտուկներով պատած և հողաբույր:
Անտառային հավերժահարսի նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:
Փայտահատին հանկարծ մոտեցավ մի աղջիկ՝ անտառային հավերժահարսի նման:
Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով:
Մեր փողոցով անցնում էր մի կին՝ երկարոտն ու նրբակազմ:
Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար, բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ:
Գազանիկը ուներ թաթեր՝ մարդու ձեռքերին նմանվող երկար, բարակ ու ոսկրոտ մատներով:
2. Տրված ծավալուն որոշիչներն ավելացրո՛ւ ընդգծված գոյականներին այնպես,
որ լինեն նրանցից առաջ և հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`
Ծեր ու իմաստուն հեքիաթասաց: Ջրաղացը լռել էր արդեն: — Ծեր ու իմաստուն հեքիաթասաց ջրաղացը լռել էր արդեն:
Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց, լռել էր արդեն:
Արդեն լռել էր ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց:
Խուճապահար թռչունի նման: Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին:
Խուճապահար թռչունի նման մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին
Մի աղջիկ՝ խուճապահար թռչունի նման, մոտեցավ հավաքվածներին:
Հավաքվածներին մոտեցավ մի աղջիկ՝ խուճապահար թռչունի նման:
Վերջալույսի շողերով օծված: Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես:
Վերջալույսի շողերով օծված լեռն առասպելական մի նահապետ էր կարծես:
Լեռը՝ վերջալույսի շողերով օծված, առասպելական մի նահապետ էր կարծես:
Կարծես մի առասպելական նահապետ էր լեռը՝ վերջալույսի շողերով օծված:
Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած: Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:
Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:
Զանգը՝ կարկաչուն և հստակ ձայնը գլուխը գցած, բոլորին հավաքում էր եկեղեցում:
Եկեղեցում բոլորին հավաքում էր զանգը՝ կարկաչուն և հստակ ձայնը գլուխը գցած: