Ամեն ինչ ունի իր արժեքը, բայց ինչ-որ բանը կարող է ունենալ ձեր համար ավելի քիչ արժեք, քան ինչ-որ ուրիշ բան: Յուրաքանչյուր մարդ ունի իր համար կարևոր բան, դա կարող է լինել ընտանիքը, կամ ինչ-որ ուրիշ մեկը, կամ նույնիսկ ինչ-որ առարկա, դա կլինի այդ մարդու կարևոր արժեքը, մարդ կարող է ունենալ տարբեր կարևոր արժեքներ: Օրինակ՝ իմ կարևոր արժեքներն են՝ ընտանիքը, ընկերներս, կյանքը: Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչը ունի կարևոր արժեք ձեր համար: Եթե ոչ, ուրեմն դա թեմա է, ինչի մասին կարող եք ազատ ժամանակ մտածել: Երբ դուք հասկանաք, թե որոնք են ձեր կարևոր արժեքները, դուք կսկսեք գնահատել դրանք ավելի շատ:
- Post published:11 Ապրիլի, 2025
- Post category:Դասեր / Հայոց լեզու 8
