Հատկացուցիչ

Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:

Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:

Վարորդի աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը:

Միշտ հիշում է հոգեբանի խոսքը:
Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից:

Լճերի ջուրը բարձրացել էր ձնհալից:
Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել:

Սնկերի արմատները շատ խորն էին թափանցել:
Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ:

Եվրոպայի փողոցները լայն և ուղիղ:

2. Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:

Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել: Նրա
Սիրով կարդում էր բանաստեղծությունները: Քո
Երեկոն
 շատ խաղաղ էր: Լեռների
Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր: Նրա
Հրամանները շատ արագ էին կատարվում: Զորավարի

3. Նախադասություններն ընդարձակի´ր` ընդգծված հատկացուցիչի և հատկացյալի միջև ավելացնելով փակագծում տրված բառակապակցությունը: Կետադրությանն ուշադարությո´ւն դարձրու:

Օրինակ`

Արեգակի խավարումը  սարսափ առաջացրեց մարդկանց մեջ: (ընդամենը մի քանի րոպե տևող) – Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Նոբելի գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ: (պայթուցիկ նյութեր արտադրող)-Նոբելի՝ պայթուցիկ նյութեր արտադրող գործարանները ցրված էին Եբրոպայով մեկ:


Նոբելի կտակը կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին: (մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող)-Նոբելի՝ մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող կտակը կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին:


Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը: (իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված)-Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի՝ իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված ամբիոնի առաջին վարիչը:


Նա նկատեց, որ փայտանյութի բաղադրությունը ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում (թղթի ու արհեստական մետաքսի վերածվող):-Նա նկատեց, որ փայտանյութի՝ թղթի ու արհեստական մետաքսի վերածվող բաղադրությունը ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում:


Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների բնակչությանն օգնելու: (գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող)-Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների՝ գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող բնակչությանն օգնելու:

You are currently viewing Գործնական քերականություն