Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։ 

Հեղինակը իրեն ներկայացնում է որպես բոլորից տարբերվող անձնավորություն, որտեղ եթե ինքը գոհ է մնացածը դժգոհ են:

2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։ 

Երբ ինչ որ բան վերցնում են, և այլևս ետ չեն տալիս, նաև երբ ուշանում են:

3. Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել։

Ամեն ինչ😝🤟

Կգամ 

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

1. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը։ 

Հեղինակը ցույց է տալիս իր սերը մեկի հանդեպ, երբ երևի գտնվում է ոչ իր սիրելիի մոտ, ցույց է տալիսոր միշտ պատրաստ է գնալ իր սիրելիի մոտ, նույնիսկ եթե նա մոռանա հեղինակի մասին, երբ նա ինչ որ խնդիր ունենա, հեղինակը միշտ պատրաստ է գալ: Կգա և կաջակցի, կուրախացնի:

2. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր։ 

Չկան

3. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը։ 

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,

Հեղինակը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե ինքը խնդիրներ ունենա, նա միշտ պատրաստ է գալու:

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:

Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:

Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

1. Մգեցված բառերը բացատրի՛ր։ 

Հանցանք-չարագործություն

Կարեկցանք-խղճահարություն

Նախատում-վիրավորվել

Անողոք-անհաշտ

Խայթ-կծել

Հողմ-ուժեղ քամի

2. Ներկայացրո՛ւ տրամադրության, զգացումների փոփոխությունները։ 

Հեղինակը ներկայացնում է իր սիրելիին, որպես մեկ չներող, ջղայն մարդու: Բայց հետո ցույց է տալիս նրան, որպես բարի, սիրող մարդ:

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

1. Ո՞րն է հեղինակի ասելիքը։ 

Հեղինակը խոսում է տարբեր բաների սկզբի ու ավարտի մասին, որ ամեն ինչ ունի սկիզբ և վերջ, ըստ հեղինակի եթե նա մահանա բոլորը կշարունակեն ապրել իրփնց սովորական կյանքով, որևէ բանի տեղ չդնելով հեղինակին, բայց հեղինակին կհիշի մի մարդ, ում համար գեղինակը շատ թանկ էր, և նա կշարունակի սպասել և սպալե մինչ հեղինակը կվերադառնա:

2. Գրի՛ր քո կարծիքը ,,Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է,, ասույթի վերաբերյալ։ 

Ես համարում եմ, որ սա շատ ճշմարիտ ասույթ է, որ պետք է, ուրախանալ, վայելել, շփվել, ապրել այս կյանքը, ոչ թե «Աշխատեմ որպեսզի հետո լավ ապրեմ» և ամբողջ կյանքը աշխատել: Ես չեմ ասում, որ պետք չէ աշխատել, աշխատել պետք է, ուղղակի նաև պետք են ընդմիջումներ, կարելի է միայնակ դուրս գնալ բնություն, քաղաքներից հեռու, և վայելել այս կյանքը:

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

1. Առանձնացրո՛ւ և բացատրիր անհասկանալի բառերը։ 

Չկան

2. Ներկայացրե՛ք բանաստեղծության ասելիքը։ 

Սահյանըներկակացնում է իր հոգեվիճակը տարբեր պահերին, երբեմն՝ միայնակ, տխուր, երբեմն էլ՝ ուրախ, զարդարված:

3. Գրե՛ք ստեղծագործական աշխատանք ,,Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,,։ 

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է։ Շատ մարդիկ կարծում են, թե ես միշտ ուրախ, բաց ու շփվող մարդ եմ։ Դա հիմնականում ճիշտ է, որովհետև սիրում եմ ժպտալ ու մարդկանց հետ լավ ժամանակ անցկացնել։ Բայց լինում են պահեր, երբ չեմ ուզում խոսել ոչ մեկի հետ և նախընտրում եմ մենակ մնալ։

Երբեմն կարող եմ տխրել կամ ջղայնանալ այնպիսի բաներից, որ մյուսներին կարող է անիմաստ թվալ։ Այդ պահերին ինձ հասկանալը հեշտ չէ։ Իմ մտերիմներին պատմում եմ շատ բաներ, բայց որոշ բաներ իմ մեջ եմ պահում, եթե չեմ ուզում, որ բոլորը իմանան։

Եթե սկսում եմ վստահել մեկին, ուզում եմ, որ նա էլ ինձ վստահի։ Այդպես ավելի հեշտ է ընկերություն անել ու իրար հասկանալ։ Ինձ հաճախ «մունաթ» են ասում։ Բայց դա չի նշանակում, որ ես վատ մարդ եմ։ Պարզապես ինձ պետք է մի քիչ ավելի լավ ճանաչել, որ հասկանաս, թե ով եմ իրականում։

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Առուները՝ գարնան

Դրոշակն են տանում

Իրենց գլխի վերև:

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Բարդիները կարծես

Արեգակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Քամիները ծաղկանց

Ճոխ պսակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև։

Ծաղիկների միջով

Ծաղիկների միջով

Մրջյունները մեղվի

Պաղ դիակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև…

1. Նկարագրի՛ր բանաստեղծական առավոտը։

Բանաստեղծության առավոտը ներկայցվում է շատ գեղեցիկ բնությունով՝ կակաչներով, արեգակով, պսակներով, կենդանիներով, բարդիներով, առուներով:

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։

Արտահայտում է թարմ, ուրախ տրամադրություն, երբ վաղ առավոտյան արթնացել և դուրս ես եկել:

You are currently viewing Կարդում ենք Սահյան