Ես արդեն վերջացրել եմ կարդալ Ագաթա Քրիստիի «Լուռ Վկան» գիրքը, չհաշված որ այն բավականին հետաքրքիր էր և շատ անսպասելի վերջ ուներ, ես համաձայն չեմ գրքի վերնագրի հետ, որովհետև շունը՝ Բոբը, վկա չէր սպանությանը, այլ ուղղակի սպանվածի համար շատ մոտ էր: Վերջում ես շատ զարմացա, որովհետև չէի սպասում որ այդ մարդը մարդասպանն էր, բայց ես ինքս չէի կարողանում հասկանալ թե ով էր մարդասպանը: Բոլորը համ կասկածելի էին թվում համ էլ չէ, և չգիտես էլ թե ով կարող ա լինել մարդասպանը: Ընդհանուր առմամբ գիրքը լավն էր և խորհուրդ եմ տալիս այն կարդալ, և կարող եք ինէներդ փորձել հասկանալ, թե ով է մարդասպանը: Նաև գրքի մեջ իմ դուրը եկավ այն, որ հենց առաջին նախադասությունը շատ բան էր ասում գրքի մասին՝ «Այսինչ օրը մահացա միսս Արնդելը», այս նախադասությունը ինձ գրավեց:
- Post published:20 Ապրիլի, 2025
- Post category:Դասեր / Հայոց լեզու 8
