Շուտով մենք պատրաստվում ենք գնալ Արատես, բայց մենք ունենալու ենք տարբեր կանգառներ, այդ կանգառներից մեկը Արփա գետն է, և հիմա մի քիչ կպատմեմ դրա մասին:

Արփա գետը սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս: Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Ընդհանուր առմամբ հոսում է հյուսիս-արևելք–հարավ-արևմուտք ուղղությամբ։ Վերին հոսանքում գտնվում են Ջերմուկ առողջարանը և համանուն ջրվեժը։ Ջուրն օգտագործվում է ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար։ Հնում սովորաբար կոչվեչ է Արփանյալ, իսկ վերին հոսանքը՝ Ջերմ։ Վտակներից են՝ ձախ կողմից Դարբ, Գնիշիկ, աջից՝ Հերհեր, Եզեգիս, Ելփին։ Երկարությունը 128 կմ է: Արփան գտնվում է Հայաստանում և Ադրբեջանում՝ Վայոց Ձորի մարզում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում:

You are currently viewing Արփա գետ