Մասնական բացահայտիչ
Մասնական բացահայտիչը բացահայտում է բացահայտյալի միայն մի կողմը, մի հատկանիշը և ձևավորվում է որպես, իբրև կապերով։
Մասնական բացահայտիչը հոլովով և թվով համաձայնում է բացահայտյալին։
Մասնական բացահայտիչը որոշիչ հոդ չի ստանում։
Ունի ազատ շարադասություն և կարող է ընկնել բացահայտյալից առաջ և հետո։
1. Կետադրի՛ր նախադասությունները։
Որպես փորձառու որսորդ՝ միայն քեռի Համոն ճիշտ կողմնորոշվեց։
Միայն քեռի Համոն՝ որպես փորձառու որսորդ, ճիշտ կողմնորոշվեց։
Մարտինին՝ որպես օրինապահ զինվորի, հայտնեցին շնորհակալություն։
Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։
Այսօր՝ 19:00-ին, սկսվում է մայրենիի ֆլեշմոբը:
Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:
Այստեղ՝ մեր կրթահամալիրում, նախագծային կրթություն է իրականացվում:
Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:
3.Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:
Ձորի երկու կողմում՝ թավուտ անտառների մեջ, արջեր շատ են լինում: Տեղի պարագայական բացահայտիչ:
Պապս արթնանում է վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին: Ժամանակի պարագայական բացահայտիչ
Երևանում՝ Աբովյան փողոցում, աշխույժ եռուզեռ է: Տեղի պարագայական բացահայտիչ
Հաջորդ օրը՝ շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ: Ժամանակի պարագայական բացահայտիչ
Դրսում՝ մայթերին, տների անկյուններում , կուտակվել էին չորացած տերևներ: Տեղի պարագայական բացահայտիչ
Ձմռանը՝ առաջին ձյան գալուն պես, հովիվներն իջնում են սարերից: Ժամանկի պարագայական բացահայտիչ
Նա բոլորովին որբ եկել էր Բաթում՝ իր ազգականի մոտ: Տեղի պարագայական բացահայտիչ
4.Կետերի փոխարեն գրի՛ր պարագայական բացահայտիչներ:
Մարինեն լուռ նստել էր տանը՝ ննջասենյակում։
Առավոտյան՝ ժամը տասին, Արամը սպասում էր ընկերներին:
Այս գիրքը վերցրել եմ գրադարանից՝ երրորդ հարկից:
Մայրս որոշել է անպայման վերադառնալ հայրենիք՝ Ֆրանսիա:
Երեկ՝ երեկոյան, ձիով վերադառնում էի վերին գյուղերից:
Լրացուցիչ աշխատանք (տանը)