Ապրիլի 24֊ին մենք գնացել էինք Արատես, մենք ունեցել ենք տարբեր կանգառներ։ Այդ կանգառներից մեկը Արենիի եկեղեցին էր, այնտեղ Ընկեր Տաթևը պատմեց եկեղեցու մասին, ինչից հետո մենք շարունակեցինք ճանապարհը։ Երբ մենք արդեն հասանք Արատես, մենք դասավորեցինք մեր իրերը, և գնացին տարածքը մաքրելու, փայտ հավաքելու, և տարբեր խաղեր խաղալու։ Երկրորդ օրվա առավոտյան մենք ընկար Նառայի հետ կատարեցինք նախավարժանք, բայց քանի որ ամեն տեղ ցեխ էր, շատ դժվար բաներ չենք արել։ Այդ օրվա նախաճաշին մեր ընկերուհի` Վիկան, պատրաստել էր շատ համով վաֆլիներ և նրբաբլիթներ։ Նաև մենք գնացինք այդտեղի վանական համալիր, Ընկեր Տաթևը պատմեց նաև դրա մասին, հոտո բարձրացանք վերևի տարածքից փայտ բերեցինք խարույկի համար։ Երրորդ օրվա առավոտյան մենք արդեն սկսեցինք հավաքել մեր իրերը, մաքրել ընդհանուր տարածքը, և պատրաստվել դուրս գալուն, Երևան գալուց մենք ունեցանք կանգառ Հրեշտակների ձորում, այնտեղ մենք մի քիչ քայլեցինք, և վերադարձանք Երևան։ Իմ դուրը շատ եկավ այս ճամփորդությունը, և այնպայման կգամ Լոռի այս նույն խմբի հետ։

You are currently viewing Արատես