Ներգործող խնդիր

Ներգործող խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունն իր վրա կրում է ենթական։

Ներգործող խնդիրը դրվում է բացառական հոլովով, սեռական հոլովով և կողմից կապով։ Ներգործող խնդիր պահանջում են կրավորական սեռի բայերը։

1.       Տրված նախադասություններում ընդգծել ներգործող խնդիրները․

Ես անչափ հուզվել էի ծնողներիս անակնկալ այցից։

Երիտասարդի համազգեստը կարվել էր Թիֆլիսիսց հրավիրված դերձակի կողմից։

Երկինքը միանգամից ծածկվեց ամպերով։

Փողոցները փակվել էին մեքենաներով։

Նամակը բարձրաձայն կարդացվեց պապի կողմից։

2.       Նախադասությունները դարձրո՛ւ ներգործող անուղղակի խնդրով։

Սիմոնը արագ հինգ դիմում լրացրեց։ Հինգ դիմում արագ լրացվեց Սիմոնի կողմից:

Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները։ Մառախուղի թանձր քուլաները հալածվում էին քամուց:

Զինվորները բերում էին Զոհրակին։ Զոհրակը բերվում էր զինվորների կողմից:

Միջոցի խնդիր

Այն առարկան, որի միջոցով կամ որով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի անուղղակի խնդիր։

Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով և պահանջում է ումով, ինչով հարցերը։

Միջոցի անուղղակի խնդիրը արտահայտվում է նաև սեռական հոլովի և միջոցով, ձեռքով կապական բառերի կապակցությամբ, օրինակ՝ Նա իր վատ գործերն անում էր ուրիշների միջոցով։

2.       Գտի՛ր միջոցի անուղղակի խնդիրները։

Արմենը քարերով ամրացրել էր իր նկուղը։

Ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը։

Ծանոթների միջոցով նա վերջապես տեղավորվեց լավ աշխատանքի։

Աղջկա վարսերը կապված էին ժապավենով։

Հավաքվածները կռվում էին քարերով ու փայտերով։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Կետադրի՛ր:

Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին վայրագ ուժով, խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս աչքը, չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից կանցնես, ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

2. Նայի՛ր օրինակին և ընդգծված որոշիչ բառակապակցությունը փոխարինի՛ր որպես կամ  իբրև կապերով կազմվող բացահայտիչներովԿետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Կոշիկի դատարկ տուփի  նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: 1. Որպես կոշիկի դատարկ տուփ՝  տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
 2. Տունը` որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը:

Նավի՝ որպես հսկա թրի նմանվող սուր քթամասը, ճեղքում էր ջուրը


Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:

Տակառը՝ որպես ապահով թաքստոց, կատվին շատ էր փրկել:


Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:

Անտառը՝ իբրև մուգ վարագույր, թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:


Սպիտակ բրդի եթերային ծվենների նման  ամպերը սահում էին մեր գլխի վրայով:

Ամպերը՝ իբրև բրդի եթերային ծվեններ, սահում էին մեր գլխի վարյով:


Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին քամուն հանդիման:

Ժայռերը՝որպես տարօրինակ արձաններ, կանգնել էին քամուն հանդիման:


Այդ վայրերի միակ տիրակալի նման  քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:

Քամիր՝ որպես այդ վայրերի միակ տիրակալը, շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:

3. Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը`…, ինձ բացատրում էր ճանապարհը:

Էլիասը՝ իբրև այդտեղի բնիկ, բացատրում էր ճանապարհը:


Անտառը`…, մռայլ ու գժկամ տեսք ուներ:

Անտառը՝ որպես սոված գայլ, մռայլ ու գժկամ տեսք ուներ:


Թռչունի առաջին ճիչը`…, չափազանց զարմացրեց մեզ:

Թռչունի առաջին ճիչը՝ որպես մարդու ձայն, չափազանց զարմացրեց մեզ:


Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`…:

Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր՝ իբրև թագավոր:


Պահակը`…, որոշեց ինձ մենակ չթողնել:

Պահակը՝ որպես լավ աշխատող, որոշեց ինձ մենակ չթողնել:


Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`…:

Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանացմանը հետևում էր հավաստին՝ իբրև անցորդ:


Հարցերին պատասխանող պարոնը`…. անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

Հարցերին պատասխանող պարոնը` իբրև երեխա, անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

You are currently viewing Գործնական քերականություն