Պարագաներ
Բայի այն լրացումները, որ ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ, կոչվում են պարագաներ։
Լինում են տեղի, ժամանակի, ձևի, պատճառի, նպատակի, պայմանի, չափ ու քանակի և այլն։
Տեղի պարագա
Բայական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս գործողության կատարման տեղը։
Պատասխանում է որտե՞ղ հարցին, արտահայտվում է տեղի մակբայով, դերանուններով, տրական , հայցական, բացառական, գործիական, ներգոյական հոլովներով և կապային կապակցությամբ։
1. Գտի՛ր տեղի պարագաները, ընդգծի՛ր։
Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին։
Բլուրների վրա ալիք-ալիք փռված էր մշուշը։
Քեզ եմ թողել այնտեղ, իմ սպասված երազ։
Մեր գյուղից վեր, մինչև այսօր պահպանվել է այդ շինությունը։
Հնձանի ստվերում ՝ ուռենու կողովների մեջ, սև խաղողը շողշողում էր։
Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը գրեթե դուրս չեկավ իր կացարանից։
Կապույտ լուսավոր երկնքի տակ սլացիկ ծառեր են։
Արարատյան դաշտի հնագույն գյուղերից մեկում ապրում էր մի պատկառելի ծերունի։
Մըսր քաղաքում ապրող Մելիքը մարդիկ ուղարկեց Սասուն։
2. Ո՞ր նախադասության մեջ տեղի պարագա չկա
Ա․ Կանաչը անցյալ տարվա չոր խոտի տակ ծլել էր արդեն։
Բ․ Հրացանը մահակի պես ձեռն առած՝ ամեն օր նախիրը սարն էր քշում։
Գ․ Մթնաձոր տանող միակ արահետը առաջին ձյան հետ փակվում էր։
Դ․ Հովիվը բարկանում է շների վրա և նույնիսկ նրանց վրա մահակ բարձրացնում։
Ժամանակի պարագա
Ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։
Արտահայտվում է ժամանակի մակբայներով, գոյականի տարբեր հոլովաձևերով /տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական/, կապային կապակցություններով, դերբայական ձևերով /համակատար դերբայ/։
1. Գտի՛ր և ընդգծի՛ր ժամանակի պարագաները․
Խաղաղ գիշերով դու կգաս։
Փողոցն անցնելիս սայթաքեց։
Հավաքվեցին գիշերով։
Գյուղը դատարկվեց մի ակնթարթում։
Մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։
Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան։
Գիշերվա հետ որսի են ելնում։
Մի երեկո խոստովանեց իր սերը։
Մասնավորող պարագայական բացահայտիչ
2. Կետադրել, նշել տեսակը․
Ձորի երկու կողմերում՝ թավուտ անտառների մեջ, արջեր շատ են լինում։ Տեղի պարագա
Վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին, արթնանում էր։ Ժամանակի պարագա
Երևանում՝ Աբովյան փողոցում, նկարահանում է։ Տեղի պարագա
Հաջորդ օրը՝ շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ։ Ժամանակի պարագա
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Կետադրի՛ր:
Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:
2. Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:
Մի ականատես նկարագրում էր (ո՞ւմ), (ի՞նչը): Գողին, գողացած իրը:
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են (ի՞նչը): Կյանքը
Լավան մոտենում էր (ինչի՞ն): Քաղաքին
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում (ո՞ւմ): Վիրավորին
Լեռները դղրդում էին (ինչի՞ց): Հրաբխից
ժայռի գագաթը միայն (ինչո՞վ) կարելի է բարձրանալ: Պարանով