Թրաֆիքինգը շատ վտանգավոր և վատ երևույթ է։ Դա այն է, երբ մարդկանց խաբում են կամ ստիպում տեղափոխվել ուրիշ քաղաք կամ երկիր՝ օգտագործելու նրանց աշխատանքի կամ այլ շահերի համար։ Մարդուն կարող են ասել, որ լավ աշխատանք կա, բայց հետո նա հայտնվում է մի տեղ, որտեղ ստիպված է աշխատել երկար ժամերով, շատ վատ պայմաններում, առանց լավ վարձատրության կամ ընդհնարապես առանց վարձատրության։
Թրաֆիքինգի զոհերը հաճախ չեն կարողանում օգնություն խնդրել, որովհետև վախենում են կամ չգիտեն ում դիմել։ Այս ամենը հաճախ է լինեմ այն մարդկանց հետ ովքեր ունեն ֆինանսական դժվարություններ, քիչ կրթություն կամ հեշտությամբ վստահում են անծանոթներին։
Թրաֆիքինգից պաշտպանվելու համար պետք է մարդկանց տեղեկացնել դրա վտանգների մասին։ Պետք է զույշ լինել, երբ ինչ-որ մեկը խոստանում է հեշտ ու լավ աշխատանք, հատկապես՝ օտար երկրում։ Կարևոր է նաև, որ պետությունը և հասարակությունը միասին աշխատեն այս երևույթի դեմ։
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ապրելու ազատ ու ապահով կյանքով։