Այսօր առաջին ժամին մենք ջոկատով քննարկում էինք մեր ընդհանուր ճամբարի անելիքները, ճամփորդությունները, խոհանոցային գործերը և նախագծերը։ Երկրորդ ժամւն մեր մոտ երգ էր։ Իսկ երրորդ ժամին Մարին, Անին, Լիլին, Մանանը և Ժասմինը իրենց նախագիծն էին անում, նրանք կազմել էին վիկտորինա։ Մի քանի հարցերից դժգոհողներ կային, վայց ոնց որ թե այլևս չկան։ Չորրորդ ժամին մնեք իջել էինք ցուցահանդեսի, որտեղ երգում ու պարում էին։ Հետո մենք որոշեցինք անել մեր նախագիծը հինգերորդ ժամի ընթացքում։ Մենք մի քանի խաղ էինք կազմակերպել, բայց քանի որ անընդհատ աղմուկ էր բոլորը չհասցրեցինք անցկացնել։

You are currently viewing Օրվա լուսաբանում