Մենք մոր ջոկատով գնացել էին եռօրյա ճամփորդության դեպի լոռի, մենք մնում էինք մի տան մեջ Գարգառ գյուղում, ես այնտեղ արդեն եղել էի մի կազմակերպության հետ, և այդ պատճառով ուրախացա երբ իմացա որ նույն տեղն ենք գնալու։ Ճանապարհին դեպի Գարգառ մենք ունեցել ենք մի քանի կանգառ, տարբեր եկեղեցիներում, վանքերում, և էլի հետաքրքիր տեղերում։ Մեջս տպավորվել էր նաև Տառերի պուրակը, այնտեղ մենք մնացինք մոտ կես ժամ, մինչև ցանկացողները նկարվեցին իրամց անվան առաջին տառերի հետ։ Նաև ճանապարհին մենք կանգնել ենք ինչ որ food court֊ում։Երբ հասանք տեղ մենք որոշեցինք որ առանձին սենյակում կլինեն 8 դասարանի աղջիկները, մյուսում 7 դասարանի աղջիկները։ Իսկ բոլոր տղաները միասին մի սենյակում էին։

Այդ երեք օրվա ընթացքում մենք ունեցել ենք տաչբեր քայծարշավներ, և երկար, և կարճ։ Այցելել ենք տարբեր գեղեցիկ վայրեր, և խաղացել ենք տարբեր և սեղանային և բակային խաղեր։ Առավոտյան մենք ուեցել ենք նախավարժանք, հետո նախաճաշել ենք և ունեցել ենք ազատ ժամանակ, մի քանիսը այդ ժամանակ դուրսը խաղում էին, իսկ մի քանիսը ուղղակի սենյակում էին լինում։ Երևան վերադառնալուց մենք մտել ենք Լոռու բերդ, այնուհետև Ստեփանավանի մի փոքրիկ այգի, նաև էծի մտանք ակդ foos court֊ը և վերադարձանք Երևան։

You are currently viewing Ճամփորդություն դեպի լոռի