Շունն ու սրվակը
Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:
Հեղինակ՝ Գիյոմ Ապոլիներ
1. Բացատրի՛ր բառերը՝ ամենապատվական, պարֆյումեր, սրվակ, կշտամբել, բնավ։
Ամենապատվական-ամենահարգելի
Պարֆյումեր-օծանելիքագործ
Սրվակ-անոթ
Կշտամբել-նախատել
Բնավ-բոլորովին
2. Ի՞նչի հետ է համեմատում շան արձագանքը։
Շան արձագանքը համեմատում է հասարակության արձագանքի հետ
3. Ո՞ր հատվածում է արտահայտված ստեղծագործության ասելիքը։
Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:
4. Ո՞րն է ստղծագործության ասելիքը, ներկայացրո՛ւ և շարադրի՛ր քո կարծիքը գաղափարի վերաբերյալ։
Հեղինակը ասում է, որ եթե դու հասարակությանը ինչ որ լավ բան առաջարկես նրանք կդժգոհեն դրանից, իսկ եթե դու վատ բաներ առաջարկես նրանք դրանք կընդունեն ու կուրախանան:
5. Ի՞նչ նկատի ունի հեղինակը, երբ ասում է ,,խնամքով հավաքված աղտեղություն,, ։ Ինչպես ես հասկանում ,,աղտեղություն,, բառը։
Աղտեղություն ասելով հեղինակը նկատի ունի ցածրակարգ տարբեր բաներ, օրինակ երաժշտության դեպքում: Աղտեղություն ասելով ես հասկանում եմ վատ վերաբերմունք, անիմաստություն, անճաշակություն:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Հանճարը,, ստեղծագործությունը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։
