1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գրելով է կամ ե։
Ծովեզր, լայնէկրան, պնդերես, որևիցէ, Երևանջէկ, հրեշ, տիեզերք, մեջք, եգիպտացորեն, ինչևէ, ողբերգակ, ինչևիցէ, ամենաէժան, խուռներամ, երբևէ, աշտե, եկեղեցի, եղերերգ, չէի, ցնծերգ։
2. Լրացնել բաց թողնված տառերը՝ է կամ ե։
Միջօրէ էր, աներևակայելի շոգ։ Վարդգեսը, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում։ Վերելքներով ու վայրէջքներով ելևէջող ճանապարհը ծանոթ էր նրան։ Ահա երփներանգ դաշտերը, ուր արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը, որ առատ էլեկտրաէներգիա է մտակարարում շրջակա գյուղերին։
3. Լրացնել բաց թողնված տառերը՝ գրելով օ կամ ո։
Առօրյա, թռչնաորս, ողորկ, անօրգանական, բարորություն, անդորր, անօրինակ, անորսալի, անօգուտ, որբանոց, այսօր, պարզորոշ, օրեցօր, Ամանոր, այլօրինակ, անօրինություն, օթևան, զոր ու գիշեր, հիմնովին, սնոտի, պնդօղակ, եղբորորդի։
4. Լրացնել բաց թողնված տառերը՝ օ կամ ո։
Օդանավը թռչում էր հնօրյա երկիր՝ Հայաստանի վրայով։ Միօրինակ հռնդյունից ձանձրացած՝ դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը։
Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնորակ գետակները։ Փչում է մեղմօրոր քամի, և մեղմորեն օրորվում են ցորենի հուռթի ցանքատարածությունները։
5. Ըստ անհրաժեշտության գրեք ը։
Հյուրընկալ, դյուրւնկալ, անակնկալ, առնչվել, երկնչել, պարընկեր, խոչընդոտ, ակնթարթ, դասընթաց, մթնկա, անընթեռնելի, խոյընթաց, չըմբռնել, զուգ-ըկեր, նախընտրել, սրընթաց, խաղընկեր, ձեռնտու, ըմպելիք, առընթեր, ակնդետ, դյուրընթեռնելի, այլընտրանք, ճեպընթաց։
6. Ըստ անհրաժեշտության գրի՛ր ը։
Դասընկերներով անակնկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը։ Ակնթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց։
Վերընթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց։ Ծառերը մթնկա անտառում թվում էին գիրկընդխառն կերպարանքներ և անըմբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը։ Վերելքը դժվարին էր, բայց ինքնըստինքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել խոչընդոտները և չընկրկել։
7. Լրացնել բաց թողնված տառերը՝ ի, ե կամ յ։
Մատյան, քվեարկել, հեքիաթ, ատյան, լռելյայն, միլիոն, միմիայն, կղզյակ, միմյանց, ակադեմիա, հրեա, կրիա, պատյան, օվկիանոս, մարմարիոն, քամելեոն, շղթայաձև, բարյացակամ։
8. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը տեղանուններում՝
Ասիա, Ադրիատիկ ծով, Անգլիա, Բյուզանդիա, Բյուզանդիոն, Բուլղարիա, Զապարոժիե, Մեծ Բրիտանիա, Մոնղոլիա, Շոտլանդիա, Վիետնամ, Սոֆիա, Վիեննա, Վիկտորիա։
9. Ըստ անհրաժեշտության գրել յ։
Վերարկուի, միջօրե, վայրկյան, կարկաչյուն, ճյուղ, թեյի, շյուղ, Կարինեի, Կարոյի, մրջյուն, տույժ, Միքայել, լռելյայն, ջղային, շրջագայել, Նաիրի, վաշխառուի, ժողովածուում, զգույշ, եղբոր, վայելուչ։
10. Հետևյալ բառերից յ-ի սղմամբ կամ երկհնչյունի հնչյունափոխմամբ կազմել նոր բառեր։
Ցույց-ցուցադրել, զրույց-զրուցել, եղբայր-եղբոր, երևույթ-աներևութանալ, մշակույթ, աշխույժ-աշխուժանալ, համբույր-համբուրել, գույն-գունավոր, մատյան, վայրկյան, սառույց-սառած, զեկույց-զեկուցել, պատանյակ, շահույթ-շահել, ընկույզ-ընկուզաբեր, բույր-բուրմունք, թույն-թունավորել, կույտ-կուտակել։
