1. Ի՞նչ է նշանակում ,,հանճար,, բառը։ Ո՞ր դեպքում կօգտագործես այդ բառը։
Տաղանդ։ Ես կօգտագրծեմ հանճար բառը ստեղծագործությունների, շարադրությունների մեջ պետք եղած դեպքում, իսկ ընդհանրապես կօգտագործեմ, խելացի, տաղանդավոր։
2. Ի՞նչ իմաստով է այստեղ ,,հանճար,, բառն օգտագործում Սարոյանը։
Տաղանդավոր իմաստով
3. Բնութագրի՛ր երիտասարդ հանճարին։
Երիտասարդը ուներ հրաշալի մտքեր, պատմություններ, բայց ալարում էր գրել և արդարանում էր թե չի կարողանում կամ չի հասցնում։ Բայց հեղինակը նրան համոզեց գնալ և աշխատել այդ ուղղությամբ։
4. Ըստ այս ստեղծագործության բնութագրի՛ր հեղինակին։
Հեղինակը գրող էր, ում մոտ լավ չէր ստացվում վաճառել իր գործերը, և երբեք ֆիլմ չէին ստեղծում ըստ նրա ստեղծագործությունների։
5. Ի՞նչ կարծիքի ես երիտասարդի սցենարի վերաբերյալ։
Ինձ այդ սցենարը շատ չհետաքրքրեց, բայց եթե մի քիչ ավելի հետաքրքիր նկարահանված լիներ կարող է և նայեի։
6. Ի՞նչ է ասում Սարոյանը ֆիլմերի մասին, գրի՛ր քո կարծիքը ժամանակակից ֆիլմերի մասին՝ կարևորելով սցենարային առանձնահատկությունները։
Ըստ Սարոյանի համարյա բոլոր ֆիլմերը միանման են, և չեն տարբերվում իրարից, ամեն տեղ մոտավոր նույն սցենարն է։
7. Ո՞րն է հեղինակի ասելիքը։
Իմ կարծիքով հեղինակի ասելիքը այն է, որ պետք է հավատալինքդ քեզ և չարդարացված թե չես կարող չի ստացվի, և պետք չէ սպասել եթե դու հնարավորություն ունես ինչ որ բան անելու հիմա: