1. Նշի՛ր դերբայական դարձվածները և կետադրիր նախադասությունները։
Հևիհև հետևելով Լիլիթին՝ Ադամը հասավ ոսկեվառ լճակին։
Լսելով Ներսես Մեծի մահը՝ իշխանը մտածում էր, թե կհեշտանա իր գործը, քանի որ այլևս չկար իր քաղաքական հակառակորդը։
Լուսաշող աչքերը խոնարհած՝ կանգնել էր Լիլիթը նրա առաջ։
Պահապանները, երկար նիզակները ճոճելով, անցուդարձ էին անում ավերակ բերդերի շուրջբոլորը։
2. Նախադասության հատվածները դասավորի՛ր քերականական և տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։
կապարճներ լի նետերով
անկյուններում դրված էին նիզակներ, տեգեր
դաշույններ՝ կոթերին պայծառ գոհարներ
և ոսկեհուռ երազներով ամրացված
բոլորն էլ գեղեցիկ քանդակներով զարդարված
թեթև վահան՝ ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված
Անկյուններում դրված էին նիզակներ, տեգեր, կապարճներ լի նետերով, դաշույններ՝ կոթերին պայծառ գոհարներ՝ բոլորն էլ գեղեցիկ քանդակներով զարդարված, և ոսկեհուռ երազներով ամրացված թեթև վահան՝ ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված:
3. Նախադասություններում ուղղի՛ր բառագործածության սխալները։
Լույս տեսավ այդ գրքի երրորդ հրատարակչությունը։
Լույս տեսավ այդ գրքի երրորդ հրատարակությունը։
Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն երրորդ անգամ էին հրպարակում։
Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն երրորդ անգամ էին հրատարակում։
Նրա հետևորդները շարունակեցին սկսված գործը։
Նրա հետնորդները շարունակեցին սկսված գործը։
Հայրս ութանասուն տարեկան էր դառնում։
Հայրս ութսուն տարեկան էր դառնում։
Անհրաժեշտ հղումներ՝
