Շատ հեղինակներ ցույց են տալիս իրենց զգացմունքները ստեղծագործությունների օգնությամբ: Որոշների մոտ դա լավ ստացվում է, բայց ուրիշների մոտ այնքան էլ չէ:
Սեր ասելով մենք կարող ենք հասկանալ մի քանի բան, օրինակ՝ սեր ընկերոջ հանդեպ, սեր ընտանիքի հանդեպ, սեր հայրենիքի հանդեպ, սեր որպես մեզ բոլորիս հայտնի սեր և այլն: Տարբեր հեղինակներ գրում են իրենց ստեղծագործությունները սիրո տարբեր իմաստներով, ինչպես նաև նրանք գրում են լքված, մոռացված կամ անփոխադարձ սիրո մասին: Ուսումնասիրելով Ավետիք Իսահակյանի «Անուշ, քնքուշ» պոեզիան՝ ես եկա այն եզրակացության, որ նա մեծ մասամբ գրում է մոռացված և անփոխադարձ սիրո մասին ներկայացնելով իր զգացմունքները՝ մեկին հիշելը, լացելը, տանջվելը: Ուսումնասիրելով Վահան Տերյանի մի քանի ստեղծագործություն ես եկա այն եզրակացության, որ նա շատ է գրում սիրո մասին, և նա ունի մի բավականին հայտնի ստեղծագործություն, որը հայրենիքին սիրո մասին է, այդ ստեղծագործությունն է «Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին», որտեղ նա ներկայացնում է իր սերը հայրենիքի, ժողովրդի և ընդհանուր Հայաստանի հանդեպ: Նաև մենք բոլորս գիտենք Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի » ստեղծագործությունը, որը նույնպես հայրենիքի հանդեպ սիրո մասին է:
Այսպիսով ուսումնասիրելով մի քանի հեղինակի մի քանի ստեղծագործություն, ես եկա այն եզրակացության, որ հեղինակները մեծ մասով գրում էն մոռացված կամ անփոխադարձ սիրո մասին:
