1. Ուղղի՛ր քերականական սխալները։
Գործն արվել է իմ կողմից։ Գործն արել եմ ես
Ես կիսում եմ քո կարծիքը։ Ես համամիտ եմ քեզ հետ:
Գործարքը նպաստեց, որպեսզի նա հարստանա։ Գործարքը նպաստեց, որ նա հարստանա:
Օգնեք նրան, որ կարողնա մոռանալ տեղի ունեցածը։ Օգնեք նրան, որպեսզի կարողանա մոռանալ տեղի ունեցածը:
2. Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ՝ համապատասխանեցնելով։
․․․․․․․․․․․․․․․ հիվանդ ․․․․․․․ տակավին կարիք ունեին ․․․․․․․․․․․, սակայն արձակուրդս արդեն ․․․․․․․․․․․․․ վրա էր։
Վերջանալ, հանգիստ, ես, նյարդ
Իմ հիվանդ նյարդերը տակավին կարիք ունեին հանգստի, սակայն արձակուրդս արդեն վերջանալու վրա էր։
․․․․․․․․․․․․․ այդ դաժան ․․․․․․․․․․․ մեջ մենք ոչինչ․․․․․․․․․․․ կորցնելու․ և ոչ էլ որևէ բան ․․․․․․․․․․․․ հույս կար։
Խաղ, կյանք, գտնել, ունենալ
Կյանքի այդ դաժան խաղի մեջ մենք ոչինչ չունեինք կորցնելու․ և ոչ էլ որևէ բան գտնելու հույս կար։
Երեք օր էր,․․․․․․․․․․ մարդիկ, վախենալով ․․․․․․․․․․ ամբոխից, փակված էին ․․․․․․․․․․․ տներում․ դեպքը կատարվեց, երբ ․․․․․․․․․ մոտ էր։
Իրենք, կեսօր, գազանանալ, ինչ
Երեք օր էր, ինչ մարդիկ, վախենալով գազանացած ամբոխից, փակված էին իրենց տներում․ դեպքը կատարվեց, երբ կեսօրը մոտ էր։
Լուսամուտից ․․․․․․․․․․․ ձախ՝ ․․․․․․․․․․․, ներս ընկած նրբանցքն էր, ․․․․․․․․․․․․ խորքում առաջնորդի հրամանով երկաթյա ․․․․․․․․․․․ ամրացված էր դարպասը։
Անկյունադարձ, նիգեր, քիչ, որը
Լուսամուտից քիչ ձախ՝ անկյունադարձում, ներս ընկած նրբանցքն էր, որի խորքում առաջնորդի հրամանով երկաթյա նիգերով ամրացված էր դարպասը։
