Բնությունը մի մեծ աշխարհ է ոչ միայն մոլորակի վրա, այլ նաև գրականության մեջ, և Համո Սահյանը դա իր ստեղծագործություններում շատ լավ ցույց է տալիս:
Շատ գրողներ բնության օգնությամբ իրենց զմացմունքներն են ցույց տալիս, եթե նկարագրվում է հանգիստ, ազատ բնություն, նրանք ցույց են տալիս լավ, հանգիստ, ուրախ տրամադրություն, իսկ եթե անհանգիստ, վայրի, գազան, տխուր բնություն, նրանք ցույց են տալիս վատ, տխուր, անհանգիստ տրամադրություն: Բայց Սահյանը ավելի շատ նկարագրում է իրավիճակներ, որոնք տեղի են ունենում մարդկանց մոտ բնության օգնությամբ: Ինչպես նաև իրավիճակներ, որտեղ բնության մի մասի մոտ ինչ-որ բան է տեղի ունեցել, և ցույց է տալիս մնացած բնության վերաբերմունքը, թե ինչ են նրանք անում՝ իմանալով տեղի ունեցածի մասին: Սահյանը շատ մանրամասն է նկարագրում բնությունը, հերթով, սկսած բնության մի մասից և վերջացրած լրիվ ուրիշ մասից: Իմ ուսումնասիրած ստեղծագործություններում Սահյանը շատ է գրել անտառի մասին, որտեղ ինչ-որ բան է տեղի ունենում ծառերի, տերևների կամ էլ անտառում բնակվող կենդանիների հետ, ինչպես նաև գետերի մասին, որը անցնում է կամ անտառի կողքով կամ էլ անտառի միջով:
Համո Սահյանը բնությունը նկարագրելիս ավելի շատ նկարագրում է բնության մեջ կատարվող երևույթները և բնության ուրիշ մասերի վերաբերմունքը այդ երևույթի նկատմամբ, և ուսումնասիրելով Սահյանի որոշ ստեղծագործություններ՝ ես համոզվեցի դրանում
