1.Ի՞նչ գործոնների ազդեցությամբ է ձևավորվել մեր հանրապետության ներկայիս մակերևույթը։

Մակերևույթի ձևավորման գործոններն են՝

  • Տեկտոնական շարժումները (լեռնառաջացում, երկրաշարժեր),
  • Հրաբուխների գործունեությունը,
  • Արտաքին ուժերը՝ քայքայում, տրանսպորտ և կուտակում (ջուր, քամի, սառույց)։

2. Ինչո՞վ է բացատրվում մեր տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը։

Օգտակար հանածոների բազմազանությունը բացատրվում է Հայաստանի բարդ երկրաբանական կառուցվածքով և տարբեր տարիքի ապարների առկայությամբ։

3.Նշել մետաղային և ոչ մետաղային օգտակար հանքատեսակների օրինակներ։

Մետաղային հանքատեսակների օրինակներ՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի, երկաթ։Ոչ մետաղային հանքատեսակներ՝ աղ, գիպս, տուֆ, բազալտ, մարմար, կավ։

4.Նշել օգտակար հանածոների նշանավոր հանքավայրեր։

Օգտակար հանածոների նշանավոր հանքավայրեր՝

  • Քաջարան, Ագարակ (պղինձ-մոլիբդեն),
  • Արարատ (ոսկի),
  • Անի, Աշտարակ, Եղվարդ (տուֆ),
  • Աբովյան, Արենի (բազալտ, տրավերտին),
  • Նորաշենիկ, Ավան (մարմար)։
You are currently viewing ՀՀ օգտակար հանածոներ