Մի ծարավ ագռավ թռչում էր անտառի մոտով ամեն տեղ ջուր փնտրելով: Նա տեսավ մի կճուճ, որի մեջ մի քիչ ջուր կար, բայց ագռավի կտուցը չհասավ ջրին: Նա չհանձնվեց: Նա նայեց իր շուրջը և տեսավ մի քանի խճաքար գետնին: Խելացի ագռավը սկսեց խճաքարերը գցել կճուճի մեջ մեկը մյուսի հետևից: Կամաց-կամաց ջուրը սկսեց բարձրանալ, և բարձրացավ այնքան, որ ագռավը կարողացավ խմել: Ագռավը վերջապես հագեցրեց իր ծարավը և ուրախ թռավ:
Խորհուրդ. Դու կարող ես լուծել ցանկացած խնդիր եթե խելացի մտածես և չհանձնվես
