Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը, կանգնեցնում է նրան և հարցնում.
– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:
Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:
Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը քարանում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.
– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, –բարեբախտաբար, թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:
1. Ո՞ր միտքը չի հակասում տեքստի բովանադակությանը։
Ա․ Պետք է հույսը չկորցնել։
Անհրաժեշտ է լավ աշխատել, որ հաջողության հասնես։
Հյուսնը պետք է թագավորի համար դագաղ պատրաստեր։
Պետք է միշտ զվարճանալ։
2. Դո՛ւրս գրի համադասական շաղկապ ունեցող նախադասությունը։
Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ
3. Դո՛ւրս գրիր փոխանվանաբար գործածված թվական ունեցող նախադասությունը։
Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ
4. Դո՛ւր գրիր վերաբերական ունեցող նախադասությունը։
Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
5. Դո՛ւրս գրիր բաղադրյալ ստորոգյալ ունեցող նախադասությունը։
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
6. Դո՛ւրս գրիր բացահայտիչ պարունակող նախադասությունը։
մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը
7. Տվյալ նախադասության մեջ ընդգծված բառն ի՞նչ պաշտոն է կատարում։
Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հատկացուցիչ
8. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։
Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Մարդիկ- ենթակա,
թակում են- ստորոգյալ
տան- հատկացուցիչ
կամացուկ- ձևի պարագա
9. Ե՞րբ բոլորը լռեցին։
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը քարանում են՝ սարսափով ու վշտով համակված
10. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը, որում ի-ն հնչյունափոխվել է ը-ի։
Վշտով
11. Տեքստից դո’ւրս գրիր կազմությամբ բարդ բառ։
Բարեբախտաբար
12. Տեքստից դո’ւրս գրիր գործիական հոլովով դրված մեկ գոյական։
Հրամանով
13. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը, որի հոգնակին անկանոն է, չի կազմվում եր կամ ներ վերջավորությամբ։
Մարդիկ
14. Դո’ւրս գրիր մեկ սոսկածանցավոր բառ։
Վերադառնալիս:
15. Գրի’ր ընդգծված բառի պաշտոնը։
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
Ստորոգյալ
