Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի ամենամեծ ողբերգություններից մեկն է։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունը կազմակերպեց և իրականացրեց հայերի զանգվածային սպանություններ ու տեղահանություններ։ Շատ ընտանիքներ վերացան, գյուղեր ու քաղաքներ դատարկվեցին։ Այս ամենը անսահման ցավ պատճառեց հայ ժողովրդին։
Ցեղասպանության ճանաչումը նշանակում է ընդունել այդ պատմական ճշմարտությունը։ Երբ տարբեր պետություններ ընդունում են Հայոց ցեղասպանությունը, դա ցույց է տալիս, որ արդարությունը դեռ կարող է հաղթել։ Ճանաչումը նաև հարգանքի նշան է մեր նախնիների հիշատակի հանդեպ, ովքեր զոհ գնացին այդ տարիներին։
Հայաստանը և սփյուռքում ապրող հայերը տարիներ շարունակ պայքարում են, որպեսզի աշխարհը չմոռանա այդ սարսափելի իրադարձությունը։ Այս պայքարը կարևոր է ոչ միայն մեր, այլև բոլոր ժողովուրդների համար, որովհետև եթե չխոսենք անցյալի մասին, նման բաները կարող են կրկնվել։
Այսօր, երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք ոչ թե ատելություն ենք տարածում, այլ ուզում ենք, որ աշխարհը ճանաչի ճշմարտությունը։ Միայն այդպես հնարավոր է հասնել իրական խաղաղության։
Եզրակացություն՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը արդարության վերականգնում է, որը մեզ սովորեցնում է հիշել, պայքարել և կառուցել մի աշխարհ, որտեղ նման ողբերգություններ այլևս չեն կրկնվի։
