1. Առանձնացրե՛ք գոյականները։

Կարծր, աղմուկ, մշտապես, ընկերություն, տրորել, հորովել, քամի, թերևս, վախճան, հինգ, հարկավ, ստվեր, ագռավ։

  1. Ընդգծե՛ք իրանիշ գոյականները։

Դյուցազն, ակումբ, գուլպա, աղաղակ, զավակ, ծնունդ, նվագ, արտույտ, հյուպատոս, հանդիսական, թագաժառանգ, մատիտ։

  1. Ընդգծե՛ք անձնանիշ գոյականները։

Ախոյան, սարկավագ, ծղրիդ, կախարդ, դուստր, ջորի, արշավ, կայսր, ականջ, աղախին, բժիշկ, բազե, գավիթ։

  1. Ուղղե՛ք հատուկ անունների գրությունը։

Մեծ Հայք, Արշակ Երկրորդ, Կարմիր Բբուր, Անիի միջնաբերդ, Դավիթ Շինարար, Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի դաշնություն։

  1. Կազմե՛ք տրված գոյականների հոգնակի թիվը։

Կրիա-կրիաներ, թիվ-թվեր, վկա-վկաներ, սպի-սպիեր, ջիղ- ջղեր, գաթա-գաթաներ, զորամաս-զորամասեր, սրունք-սրունքներ, ջահակիր-ջահակրեր, կոճղ-կոճղեր, կայսր-կայսրեր, մարդ-մարդիկ, վիպագիր-վիպագրեր։

  1. Փակագծում տրված բառերից ընդգծեք ճիշտը։

Մեր /թիմը, թիմն/ հաղթեց գավաթի մրցաշարում։

Քաղբանտարկյալների /կանայք, կանայքը/ նստացույց են սկսել կառավարության շենքի առջև։

Վերջապես /ուղեկցողը, ուղեկցողն/ եկավ։

Քիչ անց /ամպրոպը, ամպրոպն/ որոտաց։

/Կարենն, Կարենը/ ՝ իմ ավագ /եղբայրը, եղբայրն/ , արդեն ավարտել է դպրոցը։

7. Հոլովեք տրված բառերը՝ այգի, հարկ, ժողով, բժիշկ, երկինք։

    Այգու, հարկի, ժողովի, բժշկի, երկնքի

    8. Նշե՛ք տրված բառերի հոլովումը՝ աշուն, այսօր, կեսգիշեր, երեկո, ուրբաթ, տարի, ամիս, օր, երեկ, րոպե, երբ, մահ, ժամ, գարուն, դար, մարդ, մեծություն, ամառ, ձու, ընկեր, լեռ, բեռ, ձյուն։

    Աշնան, այսօրվա, կեսգիշերվա, երեկոյի, ուրբաթի, տարվա, ամսվա, օրվա, երեկվա, րոպեի, երբվա, մահվան, ժամի, գարնան, դարի, մարդու, մեծության, ամառվա, ձվի, ընկերոջ, լեռան, բեռի, ձյան

    9. Կապակցության իմաստն արտահայտե՛ք մեկ գոյականով։

      Այգի բացվելը-այգեբաց

      բարին կամեցող-բարեկամ

      բլուրների շարք-բլրաշարք

      գարու հաց-գարեհաց

      գլուխների քանակը-գլխաքանակ

      դաձնուց հյուսված պսակ-դաձնապսակ

      երգիչների խումբ-երգչախումբ

      երթևեկության ուղի-երթուղի

      զենք կրող-զինակիր

      զույգերով պարզուգապար

      ընծայելու մասին գիր

      ձեթի ճրագ-ձիթաճրագ

      ժամանակ անցկացնելը-ժամանց

      դեմքի նկար-դիմանկար

      ետին խորշ-ետնախորշ

      երգերի շարք-երգաշար

      ողբ ասողը-ողբասաց

      չմուշկներով վազելը-չմշկավազք

      պատվեր տվողը-պատվիրատու

      ոսկուց ձուլված դրամ-ոսկեդրամ

      լեռն անցնելու տեղը-լեռնանցք

      լուր բերողը-լրաբեր

      ծաղիկներ վաճառողը-ծաղկավաճառ

      ոտքի թաթը-ոտնաթաթ

      պահակային զորք-պահակազորք

      իրեր պահելու սենյակ-պահասենյակ

      պատիժը կրելու խուց-պատժախուց

      You are currently viewing Գոյական